19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Մենք հայ ենք, դուք ո՞վ եք. թուրք հոդվածագիր

«Մենք հայ ենք, իսկ դուք ո՞վ եք» վերտառությամբ հոդվածում Նուրջան Բայսալը արձագանքել է օրերս Ջիզրե քաղաքում տեղի ունեցած սկանդալային միջադեպին, երբ թուրք ոստիկաններից մեկը դիմել էր քուրդ բնակչությանը՝ ասելով. «Բոլորդ հայ եք: Հայերը ձեզանով հպարտանում են», հայտնում է Ermenihaber.am-ը: Բայսալն իր հոդվածում անդրադառնում է հայերի պատմությանն ու խիստ քննադատության ենթարկում ոստիկանի այդ ռասիստական հայտարարությունը: Հոդվածը […]

Մուշում PKK-ի իրականացրած պայթյունից 12 զինվոր է վիրավորվել

Թուրքիայի Մուշ նահանգի Սուլուջա գյուղ տանող ճանապարհահատվածին Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմից նախապես տեղադրված պայթուցիկը պայթել է զինվորական մեքենայի անցնելու ժամանակ, հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը: Պայթյունի հետևանքով 12 զինվոր վիրավորվել է և անմիջապես հոսպիտալացվել: Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները լայնածավալ գործողություններ են սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:

Էրդողանի սկանդալային սելֆին մեծ աղմուկ է բարձրացրել /ֆոտո/

Թուրքական «Nokta» ամսագրի շապիկին հայտնվել է ֆոտոշոփի օգնությամբ պատրաստված մի լուսանկար, որում պատկերված է նախագահ Էրդողանը` քուրդ զինյալների կողմից սպանված թուրք զինվորի դիակի ֆոնին սելֆի (ինքնանկար) անելիս: Լուսանկարը հայտնվել է  համացանցում` ամսագրի տպագրումից առաջ, գրում է Ermenihaber.am-ը: Սկանդալային լուսանկարը արագ տարածվել է սոցցանցերում և մեծ աղմուրկ բարձրացրել:  Ինչից հետո ամսագրի խմբագիրը հայտարարություն է տարածել այն […]

Վերադարձեք, մեր օջախը զորանա. Տաճատ Վարդապետյանը՝ ջավախքցիներին

Արդեն տեղեկացրել ենք, որ Ջավախքի Թախչա գյուղում ՀՀ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ բացվեց խաչքար-հուշակոթող, որի ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր, ջավախքցի Տաճատ Վարդապետյանը: Պատգամավորը կոչ արեց  Թախչա գյուղից հեռացածներին վերադառնալ և շենացնել հայրենի գյուղը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Աշխարհը կդատապարտի ցեղասպանությունը. Վրաստանի խորհրդարանի պատգամավոր /վիդեո/

Արդեն տեղեկացրել ենք, որ Ջավախքի Թախչա գյուղում ՀՀ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ բացվեց խաչքար-հուշակոթող, որին մասնակցում էր նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Հայազգի պատգամավորն իր ելույթում անդրադարձավ Հայոց Ցեղասպանության միջազգային ճնաչման ու դատապարտման հարցին: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ջավախքում խաչքար-հուշակոթող կանգնեցվեց /ֆոտո/

Վրաստանի Սամցխե-Ջավախքի նահանգի Ախալքալաքի շրջանի Թախչա գյուղում սեպտեմբերի 12-ին բացվեց խաչքար-հուշակոթող, որի հանդիսավոր բացմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ և Ախալքալաքից գործարարներ: Հուշակոթողն իր մեջ չորս խորհուրդ ունի. հավերժացնում է Եղեռնի զոհերի հիշատակը, արցախյան գոյամարտի, Մեծ հայրենականի զոհերի հիշատակը, իսկ չորրորդ խորհուրդը գյուղի ստեղծման փաստն է: […]

Թուրքիայի ԱԳՆ-ը քննադատել է Իսրայելին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է իսրայելցի զինվորների ներխուժումը Յերուսաղեմում գտնվող Խարամի Շարիֆա տարածք և այնտեղի մահմեդականների նկատմամբ ուժի գործադրում, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության հաղորդմամբ`սեպտեմբերի 13-ին  իսրայելական զորքերը, ներխուժելով նշյալ տարածք, արգելափակել են մահմեդականների մուտքը այնտեղ: Հայտարարության մեջ Իսրայելին կոչ է արվում նախ անհապաղ դադարեցնել  վերոնշյալ գործողությունները, հարգել մարդկանց կրոնական իրավուքները, ինչպես […]

Ջավախքը Հայաստան-Վրաստան կապող ամենահզոր կամուրջն է. Էդուարդ Շարմազանով /վիդեո/

Սեպտեմբերի 12-ին Վրաստանի Սամցխե-Ջավախքի նահանգի Ախալքալաքի շրջանի Թախչա գյուղում բացվեց խաչքար հուշակոթող, որի բացմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Ախալքալաքից գործարարներ: «Այսօր տոն է ոչ միայն ձեզ համար, այլ նաև ողջ Ջավախքի համար, բոլորիս համար, որովհետև այսօր մենք գտնվում ենք Ջավախք աշխարհի ամենափոքրիկ հայկական համայնքում,  բայց […]

Դոմբասը կդառնա սառեցված հակամարտություն, ինչպես Լեռնային Ղարաբաղում է. Կուչմա

Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, խոսելով Դոմբասի հակամարտության մասին, այն համեմատել է Լեռնային Ղարաբաղի հետ: «Դոնբասում ճգնաժամը չի հաջողվի հաղթահարել, այն սառեցված հակամարտություն կդառնա, ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղում կամ Հարավային Օսիայում»,- հայտարարել է Կուչման, գրում է riafan.ru-ն: Կուչման ասել է, որ սովորաբար նման հակամարտությունները չի հաջողվել ավարտին հասցնել: «Որքան տարբեր հանձնաժողովներ են ստեղծվել տարբեր […]

Ստեփանակերտի քաղաքապետը վերընտրվել է

ԼՂՀ ընտրական օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տարածքային ընտրական հանձնաժողովներն իրականացրել են ընտրական տեղամասերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունների տվյալների աղյուսակավորում: Նախնական տվյալներով Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում  գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ստացել է 10 հազար 686 ձայն, իսկ մյուս թեկնածուն՝ Արիս Գրիգորյանը, ստացել է  3 հազար 303 ձայն: Ընտրություններին մասնակցել են 15 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված