20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ալիևի վախն ու Երևանի ռիսկերը. Ժամանակ

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է միջնորդ լինել թուրք-ռուսական հակամարտությունը կարգավորելու համար: Բաքուն ակնհայտորեն ցանկանում է իր դիվիդենտները քաղել ռուս-թուրքական հակամարտությունից: Ըստ էության, սա, իհարկե կարող է նաեւ տագնապից բխել և Ադրբեջանը, ըստ էության, կարող է բավական հիմնավոր վախ ունենալ, որ ռուս-թուրքական հակամարտությունը […]

Ի՞նչ գործ ունեք Սիրիայում. Էրդողանը` Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Բայբուրթ (Բաբերդ) շրջանում ժողովրդի հետ հանդիպման ընթացքում կրկին անդրադարձել է նոյեմբերի 24-ին ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպին` կոշտ հայտարարություններ անելով Ռուսաստանի հասցեին, գրում է Ermenihaber.am-ը: Նա, դիմելով Ռուսաստանին, մասնավորապես ասել է . «Իսկ դուք Սիրիայում ի՞նչ գործ ունեք: Ասում եք` Սիրիան է հրավիրել: Պարտավո՞ր էիք մարդասպան Ասադի հրավերը ընդունել»: Թուրքիայի […]

Ռուսաստանը դադարեցնում է առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի հետ

Քիչ առաջ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը 2016-ի հունվարի 1-ից դադարեցնում է մուտքի առանց վիզայի ռեժիմը Թուրքիայի հետ, հայտնում է lifenews-ը։ Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան վտանգում է հայտնվել ծանր դրության մեջ, այդ երկրի ղեկավարությունն անցել է թույլատրելիի սահմանը:    

ԻՊ զինյալները բուժվում են Էրդողանի դստեր հիվանդանոցում

Թուրքիայի հասցեին հաճախ մեղադրանքներ են հնչում, որ նա սատարում է ԻՊ ահաբեկչական խմբավորմանը։ Ու թեեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հերքում է այդ փաստն ու վստահեցնում, որ իրենք եւս պայքարում են ԻՊ-ի դեմ, սակայն այդ խոսակցությունները շարունակվում են։ Եւ ահա մի հետաքրքիր տեղեկատվություն է շրջանառվում։ Էրդողանի դուստրը «գաղտնի» զինվորական հիվանդանոց ունի, որտեղ բուժվում են «Իսլամական […]

Եթե իմանայինք, որ ռուսական ինքնաթիռ է, գուցե այլ կերպ զգուշացնեինք․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «France 24» հեռուստաալիքի եթերում անդրադարձել է թուրքական ինքնաթիռների կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը: Թուրքական կողմի պնդմամբ` ռուսական ինքնաթիռը խախտել էր Թուրքիայի օդային սահմանը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի նախագահը իր խոսքում ասել է. «Եթե իմանայինք, որ ռուսական ինքնաթիռ է, գուցե այլ կերպ զգուշացնեինք», և ավելացրել, որ ամեն դեպքում բոլորը պետք է հարգեն Թուրքիայի ինքնիշխանությունը […]

Կշարունակենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր քայլերը․ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հրապարակել է Թուրքիայի նորընտիր, 64-րդ կառավարության` արտաքին քաղաքականությանը  վերաբերող ծրագիրը, գրում է Ermenihaber.am-ը Դավութօղլուի հրապարակած ծրագրում անդարադարձ կա նաև Հայաստանի հետ հարաբերություններին: Ստորև ներկայացնում ենք վարչապետի հայտարարության` Հայաստանին վերաբերող հատվածը: «Մեր երկիրը կշարունակի ջանքեր գործադրել Հարավային Կովկասում առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ. այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցում, կշարունակենք մեր ջանքերը Ադրբեջանի […]

Բախումներ Բաքվի իսլամիստների եւ ոստիկանության միջեւ. կան զոհեր /վիդեո/

Բաքվում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Նախօրեին տեղի Նարդարան ավանում բախումների էին տեղի ունեցել իսլամիստների եւ ոստիկանության միջեւ, ինչի արդյունքում 8 հոգի մահացել էր, այդ թվում՝ 2 ոստիկան, կան բազմաթիվ վիրավորներ։ Եւ ահա ակնկալվում է, որ կրկին բախումներ տեղի կունենան, քանի որ  Նարդարան ավանի կենտրոնում ամբողջ գիշեր հավաքված են եղել հարյուրավոր մարդիկ: Նրանք խարույկներ են […]

«Թուրքիան 100 տարում չի փոխվել». Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սերգեյ Նարիշկինի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 26-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Էդուարդ Շարմազանովը մտահոգություն է հայտնել Թուրքիայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության ռազմական ՍՈՒ-24 ինքնաթիռի խոցման կապակցությամբ եւ մասնավորապես նշել. «Խոցել […]

Խայտառակ եզրույթ․ հրապարակվել է Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական բանաձեւի նախագծի տեքստը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական հանձնաժողովի կողմից ընդունված, ԵԽԽՎ նիստի օրակարգում ներառված Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական բանաձեւի նախագծի տեքստը հրապարակվել է ԵԽԽՎ-ի կայքում։ Զեյուցում ամրագրված է խայտառակ՝ «ՀՀ-ն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը» եզրույթը, իսկ զեկույցի խորագիրն է «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից»։ Այս հակահայկական զեկույցի հեղինակը Բոսնիայի և Հերցեգովինայի պատվիրակ Միլիցա Մարկովիչն է: […]

Այդ մենք չէ, որ պետք է ներողություն խնդրենք․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը CNN International-ին հարցազրույց է տվել, որում ասել է, որ Թուրքիան չի պատրաստվում ներողություն խնդրել Ռուսաստանից Սիրիայում խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի համար: «Կարծում եմ, եթե կա մի կողմ, որը պետք է ներողություն խնդրի, դա մենք չենք: Պետք է ներողություն խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տարածքը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի