16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մեզանից ներողություն չսպասեք․ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման միջադեպին:

Դավութօղլուն մասնավորապես ասել է. «Երկրի սահմանների պահպանությունը Թուրքիայի միջազգային պարտականությունն է: Թող ոչ ոք մեզանից ներողություն չսպասի: Ոչ մի կառավարության ղեկավար իր պարտականությունը կատարելու համար ներողություն չի խնդրի»:

Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` Դավութօղլուն նշել է, որ նոյեմբերի 24-ին տեղի ունեցածի համար պատասխանատվությունը Ռուսաստանն է կրում` ավելացնելով, որ բոլորը պետք է հարգեն Թուրքիայի սահմանները:

Աղբյուր՝  Ermenihaber.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ