20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արտակարգ վայրէջք

Թուրքական Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կանադայի օդանավակայանում, քանի որ տեղեկատվություն  է ստացվել, որ դրանում պայթուցիկ սարք կա, հայտնում է NBC հեռուստաընկերությունը։ Նյու Յորքից Անկարա թռչող Airbus A330-ում եղել է 256 մարդ։ Վայրէջքից հետո բոլոր ուղեւորները տեղափոխվել են անվտանգ վայր, ներկայումս իրավապահ մարմինները շների օգնությամբ ստուգում են ինքնաթիռը։

7000 կրակոց` մեկ շաբաթում

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց: Այդ մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ-ի պաշոտանական […]

Նոր բացահայտումներ Դինքի սպանության գործում

Պոլսահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը պետական ծառայողների մասնակցության գործով հետաքննությունը նոր մանրամասներ է բացահայտել: «CnnTürk» լրատվական ծառայության տեղեկացնում է, որ սպանության օրը Օգյուն Սամասթը 3 անգամ զանգահարել է հեռախոսային խցիկներից, որոնք սպանությունից հետո տեղափոխել են: Իսկ հեռախոսազանգերի գրանցումները ոստիկանության գլխավոր վարչության հետախուզական բաժանմուքի պետ Ռամազան Աքյուրեքը 2011 թվականին ոչնչացրել էր, ինչ հետևանքով […]

ԵԽԽՎ-ում կրկին հակահայկական զեկույց կքննարկվի

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում նոյեմբերի 23-ին քննարկվելու է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը։ Զեկույցը վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին: Հիշեցնենք, որ 15 օր առաջ մեկ այլ հակահայկական զեկույց քննարկվեց ԵԽԽՎ-ում՝ «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերնագրով, որով պահանջվում է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից: Այս զեկույցը […]

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն /ֆոտո/

Հայկական երկու հանրապետությունների համագործակցության շրջանակում աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել ՊԲ մի շարք զորամասերում: Շրջայցը մեկնարկել է ՊԲ զինծառայողների ներգրավմամբ «Մեխակավան» զորավարժարանում մարտական հրաձգությամբ անցկացված գնդային մարտավարական զորավարժության դիտմամբ: […]

Հայկական կողմը ճնշել է հակառակորդի ակտիվությունը

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում նաև 60 մմ-ոց ականանետերից /3 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը։ ՊԲ առաջապահ […]

ԼՂՀ վարչապետն ԱՄՆ է մեկնում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության լրատվական ծառայությունը: Վարչապետն այցի ընթացքում մի շարք հանդիպումներ կունենա Հայ Առաքելական եկեղեցու, համայնքում գործող քաղաքական կուսակցությունների և որոշ կազմակերպությունների տեղի ներկայացուցիչների հետ, կայցելի հայկական վարժարաններ և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսարան: Հանդիպումներ են նախատեսվում նաև […]

Գերազանց հանդիպումներ Նյու Յորքում եւ Վաշինգտոնում

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները «գերազանց հանդիպումներ են անցկացրել Նյու Յորքում եւ Վաշինգտոնում»: Այդ մասին Թվիթերի իր էջում տեղեկացրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Մենք միասնական ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»,- գրել է նա։

Պատրաստ լինենք մեծ սկանդալի. Հայկական Ժամանակ

«ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում քննարկվելու են 2 խիստ հակահայ բանաձևերի նախագծեր, որոնցից մեկը հաստատվել Էր 15 օր առաջ, մյուսն էլ կհաստատվի եկող երկուշաբթի։ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը նոյեմբերի 23–ին քննարկելու է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին։ Այն տապալելու որևէ շանս այլևս չկա և, բնականաբար. սույն զեկույցը կդաոնա բանաձևի […]

ԼՂՀ ԱԺ պատգամավորները՝ առաջնագծում

ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական բոլոր խմբակցությունները ներկայացնող մի խումբ պատգամավորներ նոյեմբերի 19-ին այցելել են հանրապետության հարավարևելյան սահմանագծի պաշտպանական դիրքեր և այդ ուղղությամբ տեղակայված զորամասեր. տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։ Պատգամավորները հանդիպել են մարտական դիրքերում ծառայություն անցնող զինվորներին ու հրամանատարներին, շրջայց կատարել հենակետերում և ծանոթացել զինվորականների ծառայությանն ու կենցաղային պայմաններին: Երախտագիտություն հայտնելով հանրապետության սահմաններն անառիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի