09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Օբաման և Էրդողանը կհանդիպեն Թուրքիայում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Թուրքիանի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 15-ին կհանդիպեն Անթալիայում: Ինչպես հայտնել է ԱՄՆ Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեստը, հանդիպումը կկայանա G-20 գագաթնաժողովի շրջանակում, որն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը թուրքական Անթալիա քաղաքում: Հաղորդվում է, որ հանդիպման կենտրոնական թեման լինելու են Սիրիան և սիրիական զարգացումները:

Երկու զինվորն է զոհվել

Հակառակորդը շարունակում է տարբեր զինատեսակների կիրառմամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.): Դեպքի […]

Մոսկվան պատասխանում է Երևանին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին հանդիպել է լրագրողների հետ, որի շրջանակներում անդրադարձել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցին։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։ Հարց է հնչել, որ Լավրովի այցից հետո Հայաստանի զլմ-ներում տեղեկություններ են շրջանառվում, որ Ռուսաստանը կոչ է արել Հաայստանին վերադարձնել ԼՂ հարակից տարածքները Ադրբեջանին։ Ի պատասխան՝ Զախարաովան […]

Այս ինչ է հայտարարում Բակո Սահակյանը. Ժամանակ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում ասուլիս է տվել եւ այդ ասուլիսի ընթացքում արել մի հայտարա­րություն, որի մասին ռուսական «Ռեգնում» գործակալության տարածած տեղեկատվությու­նը, եթե չհերքվեր կամ ավելի ուշ չպարզաբանվեր Բ. Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի կողմից, ըստ էու­թյան, դժվար կլիներ բնորոշել այլ կերպ, քան արկածախնդ­րություն: «Ռեգնում» գործակալությունը տարածել է, որ Բակո Սահա­կյանը հայտարարել է […]

Սերժ Սարգսյանի պատասխանը Ղարաբաղյան կարգավորման շուրջ սկանդալային հրապարակմանը

Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  ղեկավարած ՀՀԿ-ի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում անդրադարձ է կատարվել սահմանադրական փոփոխությունների շտաբի աշխատանքներին, ներքին և արտաքին խնդիրներին , նաև միջազգային մամուլում տեղ գտած ստահոդ լուրերին: Ինչպես հայտնի է` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցից հետո ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեց, […]

Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինի. Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Regnum լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինի։ Մոսկվայում Արցախի օրերին նվիրված մամուլի ասուլիսում նա ասել է, որ մի շարք եվրոպական և ամերիկյան քաղաքներ և նահանգներ, այդ թվում` Լոս Անջելեսը, ինչպես նաև ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգն արդեն ճանաչել են Լեռնային Ղարաբաղի` ինքնորոշման իրավունքը: […]

Նախազգուշացնում են

«Ես կարծում եմ այս պահին այդ հարցը մտացածին է: Քաղաքականության, առավել ևս գլոբալ քաղաքականության մեջ, համենայնդեպս մի հարց, որը  անլուծելի է, առաջարկելն իմաստ չունի: Տեխնիկապես դա հնարավոր չէ լուծել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը՝ մեկնաբանելով անանուն աղբյուրներից ռուսական ԶԼՄ-ներով դաշտ նետված տեղեկությունը, թե ԼՂ կարգավորման բանակցային սեղանին տարբերակներից մեկը այսպիսին է՝ հայերը […]

Համանախագահները դեմ են բանակցությունների ձևաչափը փոխելուն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են արել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը միջազգային այլ հարթակներ տեղափոխելուն։ Համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄն), Իգոր Պոպովը (ՌԴ) և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) հայտարարության մեջ նշել են, որ Մինսկի խմբի ձևաչափում ձեռք բերված միջնորդական փորձը եզակի է, ձևաչափն ընդունելի է կողմերի համար և վայելում է ԵԱՀԿ անդամ պետությունների վստահությունը: «Ձևաչափը փոխելու կամ […]

Կոթին տոնում է Լուսիկ տատի վերադարձը. ինչպես հայտնվեց Ադրբեջանում

Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Հայաստան հայրենադարձվեց Տավուշի մարզի Կոթի գյուղի 76 ամյա բնակչուհի Լուսինե Աբովյանը: Հայրենադարձման գործողությունը տեղի է ունեցել ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ «Կոթի գյուղում այսօր տոն է: Բոլորս շատ ուրախ ենք, որ մեր մոլորված բնակչուհին հետ վերադարձվեց: Բոլորիս համար էլ ծանր […]

Հողեր կզիջե՞նք. պաշտոնական Երևանի արձագանքը /վիդեո/

Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքները կամ գոնե դրանց մի մասը Ադրբեջանին տրամադրելու հարց քննարկվե՞լ է արդյոք ԱԳՆ-ում: Մասնավորապես այս հարցի շուրջ այսօր լրագրողները զրուցեցին՝ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանի հետ` նկատի առնելով ռուսական «Կոմերսանտի» անանուն աղբյուրին հղումներով վերջին հրապարակումը, որտեղ նշվում է, թե բանակցություններին մոտ կանգնած իրենց աղբյուրը տվյալներ ունի, որ հիմնախնդրի կարգավորման տարբերակներից մեկը այսպիսին է՝ հայերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված