23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Նախազգուշացնում են

«Ես կարծում եմ այս պահին այդ հարցը մտացածին է: Քաղաքականության, առավել ևս գլոբալ քաղաքականության մեջ, համենայնդեպս մի հարց, որը  անլուծելի է, առաջարկելն իմաստ չունի: Տեխնիկապես դա հնարավոր չէ լուծել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը՝ մեկնաբանելով անանուն աղբյուրներից ռուսական ԶԼՄ-ներով դաշտ նետված տեղեկությունը, թե ԼՂ կարգավորման բանակցային սեղանին տարբերակներից մեկը այսպիսին է՝ հայերը […]

Համանախագահները դեմ են բանակցությունների ձևաչափը փոխելուն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են արել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը միջազգային այլ հարթակներ տեղափոխելուն։ Համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄն), Իգոր Պոպովը (ՌԴ) և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) հայտարարության մեջ նշել են, որ Մինսկի խմբի ձևաչափում ձեռք բերված միջնորդական փորձը եզակի է, ձևաչափն ընդունելի է կողմերի համար և վայելում է ԵԱՀԿ անդամ պետությունների վստահությունը: «Ձևաչափը փոխելու կամ […]

Կոթին տոնում է Լուսիկ տատի վերադարձը. ինչպես հայտնվեց Ադրբեջանում

Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Հայաստան հայրենադարձվեց Տավուշի մարզի Կոթի գյուղի 76 ամյա բնակչուհի Լուսինե Աբովյանը: Հայրենադարձման գործողությունը տեղի է ունեցել ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ «Կոթի գյուղում այսօր տոն է: Բոլորս շատ ուրախ ենք, որ մեր մոլորված բնակչուհին հետ վերադարձվեց: Բոլորիս համար էլ ծանր […]

Հողեր կզիջե՞նք. պաշտոնական Երևանի արձագանքը /վիդեո/

Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքները կամ գոնե դրանց մի մասը Ադրբեջանին տրամադրելու հարց քննարկվե՞լ է արդյոք ԱԳՆ-ում: Մասնավորապես այս հարցի շուրջ այսօր լրագրողները զրուցեցին՝ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանի հետ` նկատի առնելով ռուսական «Կոմերսանտի» անանուն աղբյուրին հղումներով վերջին հրապարակումը, որտեղ նշվում է, թե բանակցություններին մոտ կանգնած իրենց աղբյուրը տվյալներ ունի, որ հիմնախնդրի կարգավորման տարբերակներից մեկը այսպիսին է՝ հայերը […]

Ադրբեջանը վերադարձրել է 76-ամյա կնոջը

Ժնև/Երևան/Բաքու (ԿԽՄԿ) – Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Հայաստան հայրենադարձվեց հայաստանցի քաղաքացիական անձը՝ կինը, որը  2015թ․ նոյեմբերի 8-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանում։ Հայրենադարձման գործողությունը տեղի ունեցավ ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Այս մասին հայտնում է Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը: Գործելով որպես չեզոք միջնորդ […]

Իրանը «հրեշ» է գնել

Իրանը ռուսական զինտեխնիկա՝ զենիթա-հրթիռային համակարգ С—300 է ձեռք բերել։ Ամերիկյան The National Interest-ը մեկնաբանել այս տեղեկատվությունը՝ նշելով, որ Իրանը «հրեշ» է ձեռք բերել, եւ դա «իսրայելական մղձավանջ» է։ Հանդեսը նշում է, որ սա հզոր զենք է, եւ ԱՄՆ-ը պետք է ինքն էլ իր նորագույն տեխնիկան ուղարկի տարածաշրջան։ Նշվում է, որ  С—300-ը ունակ է կործանելու ռազմական ինքնաթիռներ։ Ավելի վաղ […]

Համանախագահներն ու Գերմանիայի արտգործնախարարը քննարկել են ԼՂ հիմնահարցը

Գերմանիայում գտնվող ԵԱՀԿ խմբի համանախագահները հանդիպել են  Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն եւ քննարկել ԼՂ հիմնահարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու խնդիրը: Այս մասին Ինստագրամի իր էջում հայտնել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Ուրախ եմ Բեռլինում հանդիպել Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը»,- նշել է Ուորլիքը:

Նախագահականի արձագանքը Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձի մասին լուրերին. Հայկական Ժամանակ

«ՀՀ նախագահը չի մեկնաբանում արտասահմանյան մամուլում տպագրվող վերլուծական հոդվածները, որոնք տվյալ դեպքում հիմնված են անանուն աղբյուրների վրա»,-պատասխանելով գրավոր հարցմանն ու անդրադառնալով «Կոմերսանտի» նախօրեի հրապարակմանը, պատասխանել է Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Նշենք, որ ռուսական պարբերականը գրել էր, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում քննարկվում է մի տարբերակ, ըստ որի՝ Ղարաբաղին հարակից տարածքների մեծ մասը վերադարձվելու […]

Շոկային բացահայտում Բակո Սահակյանի որդու մասին. Հրապարակ

Հայտնի գործարար, մեծահարուստ, Դիլիջանի միջազգային դպրոցի և միջազգային այլևայլ պրոյեկտների հեղինակ Ռուբեն Վարդանյանի որդին այս օրերին ծառայում է Ղարաբաղում՝ Հադրութում, ընդ որում՝ այն նույն զորամասում, որտեղ ծառայում է Բակո Սահակյանի որդին։ Նրանք, ինչպես տեղեկացրեց նրանց հետ ծառայող զինվորներից մեկը, մոտիկ ընկերներ են։ Չնայած ոչ Ղարաբաղում և ոչ էլ Հայաստանում չեն խոսում այդ մասին։ Առավել մանրամասն` […]

Թուրքիայում փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել․ զոհերի թվում երեխաներ կան

Թուրքիայի ծովափնյա Այվաջըլըք բնակավայրից Էգեյան ծով դուրս եկած նավը խորտակվել է: Նավը ապօրինի ներգաղթյալներ էր տեղափոխում հունական Միդիլլի կղզի, հայտնում է Ermenihaber.am-ը: Ըստ նախնական տվյալների` մահացել է 14 հոգի, որոնցից 7-ը երեխաներ են եղել: Նավի խորտական պատճառները դեռևս հայտնի չեն: Աղբյուր`    Ermenihaber.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի