20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ստեղծվել է մի փաստաթուղթ, որին հղում է կատարելու միայն ադրբեջանական կողմը

Պետք է համախմբել ուժերն ու թույլ չտալ, որպեսզի ադրբեջանական լոբբինգը հաղթանակ տանի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ի լիագումար նիստում ԼՂՀ-ի հետ կապված հակահայկական զեկույցին հավանություն տալուն։ «Զեկույցը հունվարին կլինի ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում, եւ պետք է համախմբել ուժերը թույլ չտրվի ադրբեջանական լոբբինգի հաղթանակը։ […]

Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները համագործակցության հռչակագիր են ստորագրել

Նախօրեին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկկողմ համագործակցության ակտիվացման ուղղությամբ փաստաթուղթ են ստորագրել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության խորացման մասին հռչակագիրը» «երկու երկրների գործընկերության ընդլայնում է նախատեսում քաղաքականության, անվտանգության, առեւտրի, էկոնոմիկայի, տարանցման, մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում», նշվում է հայտարարության մեջ, գրում […]

Բախումներ Դիարբեքիրում, թուրքական կողմն ունի 2 զոհ

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների վնասազերծման օպերացիայի ընթացքում վիրավորվել են թուրք ոստիկաններ, որոնցից մեկի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական բանակի 1 զինվոր էլ սպանվել է Դիարբեքիրի Դիջլե շրջանում քուրդ գրոհայինների հետ բախման ժամանակ: Հիշեցնենք, որ  նոյեմբերի 3-ին Սիլվանի Թեքել, Մեսջիթ և Քոնաք թաղամասերում հայտարարվել էր պարետային […]

Ամբողջովին վարկաբեկված կառույց. Իրավունք

Սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, երբ մեր թշնամին ԵԽԽՎ-ում կաշառքների միջոցով հարց է լուծում: Ընդհանրապես դրա շուրջ քանիցս եղել են սկանդալային հրապարակումներ եվրոպական մամուլում, եւ հենց Եվրոպայում ԵԽԽՎ-ն ունի կոռումպացված կառույցի համբավ: Իսկ թե ինչու է այդպես՝ դա էլ ունի իր օբյեկտիվ պատճառները: ԵԽԽՎ-ն ստեղծվել է որպես կառույց՝ հատուկ հետխորհրդային երկրներն ընդգրկելու նպատակով եւ […]

Կրկին դիտարկում են իրականացրել

Նոյեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ արտգործանախարարության լրատվական ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը […]

Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի`հեռախոսազրույցը տեղի է ունեցել Պուտինի նախաձեռնությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Էրդողանին շնորհավորել է Թուրքիայում նոյեմբերի 1-ին  տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Նշվում է, որ կողմերը քննարկել ռուս-թուրքական հարաբերությունների […]

Արցախ-ԵՄ համագործակցությունը կնպաստի ժողովրդավարությանը

Նոյեմբերի 4-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։ Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: Կարեն Միրզոյանը կարևորել է նման հանդիպումները Արցախի և Եվրամիության միջև շփումները շարունակելու առումով։ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է […]

Էրդողանի 20 տարվա վարորդը պատգամավոր է դարձել

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կողմից ընտրված պատգամավորներից մեկը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարորդ Ահմեթ Համդի Չամլըն է: Ըստ «Hurriyet» օրաթերթի` նա 20 տարի կամավոր հիմունքներով եղել է Էրդողանի վարորդը, գրում է Ermenihaber.am-ը: Աղբյուրը նշում է, որ Չամլըն առաջադրված է եղել նաև հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ, միայն թե նախորդ ընտրություններին նա չի կարողացել […]

ԵԱՀԿ դիտորդները Թուրքիայի ընտրությունների վերաբերյալ զեկույց են հրապարակել

ԵԱՀԿ դիտորդները հրապարակել են Թուրքիայում նոյեմբերի 1–ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցը: Ըստ «Ակոս»-ի հրապարակման՝ ԵԱՀԿ պատվիրակությունն արձանագրել է հատկապես երկրի հարավ-արևելյան շրջաններում կուսակցությունների անդամների, քարոզարշավների անձնակազմի և կուսակցությունների գրասենյակների վրա իրականացված հարձակումները, ինչպես նաև՝ կուսակցությունների ազատ քարոզարշավ իրականացնելու հնարավորությունների սահմանափակումները, գրում է Ermenihaber.am-ը: Պատվիրակությունն անդրադարձել է նաև մամուլի անազատության խնդրին, լրագրողների նկատմամբ հարուցված […]

Ռուսաստանն արձագանքել է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

Ռուսաստանն արձագանքել է խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) տարած հաղթանակին: Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հարգում է թուրք ժողովրդի կամքը  և կողմ է Անկարայի հետ համագործակցության ընդլայնմանը, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ Պեսկովի՝ Ռուսաստանը ցանկանում է ընդլայնել երկու կողմի համար շահութաբեր համագործակցությունը: «Մենք ծրագրում ենք  գործընկերային հարաբերություններն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված