20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել. նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների համար` Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ «Մեծարգո՛ պարոն Նախագահ, սիրելի՛ Գիորգի, Նախ և առաջ խորին շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար: Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ, որ սույն աշխատանքային այցի ընթացքում Նախագահ Մարգվելաշվիլիի հետ հանգամանալից քննարկել ենք մեր հարաբերությունների օրակարգային հարցերը և նախանշել երկկողմ բազմաբնույթ համագործակցությունն առաջ […]

Կովկասյան ձևով /ֆոտո/

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են բարձր մակարդակի հայ-վրացական հարաբերությունների օրակարգը, նախանշել այն առաջ մղելու նոր հեռանկարները, անդրադարձել քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված ընթացիկ ծրագրերին: Նախագահներ Սարգսյանը և Մարգվելաշվիլին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխշահավետ նախագծերի […]

Սահակաշվիլին արյունալի հեղափոխություն էր պատրաստել Վրաստանի համար․ նոր քաղաքական սկանդալ /վիդեո/

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Նրան կասկածում են Վրաստանում երկրորդ «Մայդան» ծրագրելու մեջ՝ բարիկադներով ու արյունահեղությամբ։ Սահակաշվիլին հեղափոխության մանրամասները քննարկել է հեռախոսով կամ անձնական հանդիպումների ժամանակ, եւ այժմ հրապարակվել են այդ պայմանավորվածությունների ձայնագրությունները։ Նշվում է, որ Սահակաշվիլին հեղափոխության մասին քննարկումներ է արել նաեւ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի հետ, ինչն […]

Թուրքիայում վիճակը գնալով վատթարանում է․ ԵՄ զեկույց

Եվրահանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ պատրաստած զեկույցի նախնական տարբերակը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` զեկույցում նշվում է,  որ 2014 թվականից սկսած երկրում իրավիճակը գնալով վատթարանում է: Ըստ աղբյուրի` զեկույցում նաև նշվում է, որ երկրում դատական համակարգի անկախության և ուժերի բաշխման սկզբունքերը խախտվել են: Անդրադառնալով Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը` Եվրահանձնաժողովը արձանագրել է. «Ներկայիս կառավարությունը […]

Փերինչեքի հարձակումը Ջորջ Քլունիի վրա

Իր հայատյացությամբ հայտնի թուրք քաղաքական գործչի՝ Դողու Փերինչեքի ղեկավարած, «Vatan» (Հայրենիք) կուսակցությունն արձագանքել է աշխարահռչակ դերասան Ջորջ Քլունի` Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը: Քլունին Հարավային Կալիֆորնիայի հանրային ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ անթույլատրելի էր համարել Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը, գրում է Ermenihaber.am-ը: «Vatan» կուսակցության միջազգային հարաբերությունների բյուրոյի անդամ Օնուր Սինան Գյուզալթանը, արձագանքելով Քլունիի այս խոսքերին, հանդես է […]

Անցած գիշեր կրակել են նաև ականանետերից

Հոկտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն […]

Հոգևորականները պահանջում են ԿԳ նախարարի հրաժարականը՝ դպրոցներում Հելոուինը նշելու պատճառով

Վրաստանում մի խումբ հոգևորականներ նախօրեին Կրթության նախարարության շենքի մոտ ակցիա են իրականացրել՝ պահանջելով նախարար Թամար Սանիկիձեի հրաժարականը, գրում է interfax.ru-ն։ Ակցիայի մասնակիցները բողոքում են, որ դպրոցներում թույլատրվում է նշել Հելոուինը՝ այսպես կոչված «չարքերի տոնը»։ «Դպրոցներում նման բան չպետք է լինի: Երեխաները պետք է իմանան, որ դա խաղ չէ: Դա սատանիզմ է»,- հայտարարել է ցուցարարներից մեկը։

Քայլեր ձեռնարկվեն՝ բռնությունից խուսափելու համար․ համանախագահների հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հայտարարություն են տարածել, որում ամփոփել են հոկտեմբերի 26-28-ը տարածաշրջան կատարած վերջին այցը։ Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը մինչև տարվա վերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու […]

Թուրքիան շա՜տ, շա՜տ հեռու է ԵՄ անդամակցությունից. Բելգիայի վարչապետ

Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը հայտարարել է, որ ինքը պաշտպանում է այն տեսակետը, որը նախատեսում է Եվրամիության (ԵՄ) լիիրավ անդամության փոխարեն Թուրքիայի հետ արտոնյալ պայմաններով համագործակցություն զարգացնել, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Zaman» թերթի կայքի` նախօրեին ֆրանսիական «TV5 Monde» հեռուստաընկերությանը հյուրընկալված Շարլ Միշելն առաջին անգամ հստակ կերպով դեմ է արտահայտվել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը: Բելգիայի վարչապետն ասել […]

Որն էր Անկարայի ահաբեկչական պայթյունների նպատակը

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը, հիմնվելով ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների վրա, հայտնել է, թե ինչ նպատակ են ունեցել հոկտեմբերի 10-ին Անկարայում 102 մարդու կյանք խլած պայթյունները, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական իշխանամետ «sabah»  թերթը գրում է, որ, ըստ դատախազության եզրակացության, այդ պայթյունների նպատակը եղել է նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները սաբոտաժի ենթարկել ու խաթարել քաղաքական կայունությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված