20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Եթե ապացուցվի, որ ԻՊ-ից նավթ ենք ստանում, հրաժարական կտամ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը հրաժարական կտա, եթե ապացուցվի, որ պաշտոնական Անկարան ԻՊ-ից ապօրինի ճանապարհներով նավթ է գնում: Էրդողանը նման կերպ պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, երբ վերջինն ասել էր, որ Թուրքիան ռուսական ինքնաթիռը խոցել է ԻՊ-ից ապօրինի նավթ գնելու համար: «Ես հիմա պատասխանատու բան եմ հայտարարում, եթե դա […]

Մեզանից ներողություն չսպասեք․ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման միջադեպին: Դավութօղլուն մասնավորապես ասել է. «Երկրի սահմանների պահպանությունը Թուրքիայի միջազգային պարտականությունն է: Թող ոչ ոք մեզանից ներողություն չսպասի: Ոչ մի կառավարության ղեկավար իր պարտականությունը կատարելու համար ներողություն չի խնդրի»: Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` […]

Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավորը ելույթը «Բարև ձեզ» բառերով է սկսել

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանական նիստի ժամանակ ելույթ ունենալիս պատգավորներին հայերենով է ողջունել` ասելով «Բարև ձեզ», գրում է Ermenihaber.am-ը։ Ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կողմից ընտրված Փայլանը անդրադարձել է Դիարբեքիրի փաստաբանական պալատի ղեկավար Թահիր Էլչիի սպանությանը: Փայլանը Թահիր էլչիին նմանեցրել է Հրանտ Դինքին` ասելով, որ նա նույնպես «խաղաղության աղավնի» էր: Հայազգի […]

Ռուսական ինքնաթիռի խոցման պատճառը Էրդողանի որդու նավթային բիզնեսն է․ նախարար

Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան էլ Զուբին հայտարարել է, որ Թուրքիայի կողմից «ռուսական ինքնաթիռի խոցման պատճառը Էրդողանի որդու նավթային բիզնեսն է», գրում է Ermenihaber.am-ը: Սիրիացի նախարարը մասնավորապես ասել է.«Ողջ նավթը գնում էր մի ընկերություն, որը պատկանում է Ռեջեփ  Էրդողանի որդուն: Դրա համար էլ Թուրքիան սկսեց անհանգստանալ, երբ Ռուսաստանը սկսեց հարձակվել «Իսլամական պետութան»  (ԻՊ-İŞİD) վրա և հարվածեց […]

Շնորհավորել է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ, տեղեկացնում է ԼՂՀ աշխատակազմի, տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ուղերձում ասված է. «Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Դուք իրականացնում եք դժվարին ու պատասխանատու աշխատանք` կապված մարդու անվտանգության, […]

Ադրբեջանը, հո չի՞ կիսում իր նավթային ռեսուրները մեզ հետ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը կարծում է, որ ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի ներկայացումը ադրբեջանական հերթական պրոյեկտն է, որը վստահաբար պատվիրված է: Henaran.am-ի հետ զրույցում խոսնակը նշեց, որ զեկույցի առկայությունը չի կարող մտահոգիչ լինել, քանի որ այն քաղաքական պարտադիր փաստաթուղթ չի համարվում և չի ունենալու իրավական ընթացք: «Վատն այն է, որ ԵԽԽՎ-ն դարձել […]

Էրդողանը ցանկանում է հանդիպել Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ, որի ընթացքում ասել է, որ ցանկանում է առաջիկայում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է lifenews-ը։ Նախագահները խոցել են ռուսական խոցված Су-24 ինքնաթիռի մասին։ Նազարբաեւը նշել է, որ ցավում է կատարվածի համար եւ անհանգստացած է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման համար։ Նա […]

Պաշտպանության բանակից հայտնում են

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 115 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն  են  պահպանում առաջնագծում և անհրաժեշտ […]

Միշտ մեր եղբայր Ադրբեջանի կողքին ենք․ Չավուշօղլուն՝ ԼՂ հիմնախնդրի մասին

Պաշտոնական այցով Ադրբեջան մեկնած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Ադրբեջանի  արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Թուրքական «haberler» լրատվական կայքի համաձայն` հանդիպումից հետո երկու արտգործնախարարները մամուլի ասուլիս են տվել, որտեղ Չավուշօղլուն անդրադարձել ղարաբաղյան հակամարտությանը, ինչպես նաև թուրք-ադրբեջանական հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող հարցերին, գրում է Ermenihaber.am-ը: Խոսելով ղարաբաղյան հակամարտության  մասին` Չավուշօղլուն նշել […]

Ռուսաստանին խորհուրդ եմ տալիս չխաղալ կրակի հետ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բայբուրթ (Բաբերդ) քաղաքում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ռուսական ինքնաթիռի խոցման և դրա հետևանքով առաջացած լարվածության թեմայով հայտարարություններ է արել, գրում է Ermenihaber.am-ը: Իր ելույթում Էրդողանը Ռուսաստանի խորհուրդ է տվել կրակի հետ չխաղալ, ասելով. «Կրակի հետ խաղալը 380 հզ. մարդու կյանք խլած, պետական ահաբեկչություն իրականացնող Ասադի ռեժիմին աջակցելն է: Չափավոր ընդիմությանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի