03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Էրդողանը ցանկանում է հանդիպել Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ, որի ընթացքում ասել է, որ ցանկանում է առաջիկայում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է lifenews-ը։
Նախագահները խոցել են ռուսական խոցված Су-24 ինքնաթիռի մասին։ Նազարբաեւը նշել է, որ ցավում է կատարվածի համար եւ անհանգստացած է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման համար։ Նա ասել է, որ այդ հարաբերությունները երկար պատմություն ունեն եւ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի դրանք վերականգնվեն։
Ի պատասխան՝ Էրդողանն ասել է, որ հույսի ունի հնարավորինս արագ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հիշեցնենք, որ թուրքական զինուժը խոցեց ռուսական Су-24 ինքնաթիռը, ինչից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ