09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Դեկտեմբերի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /39 արկ/, 82 /230 արկ/, 120 /37 արկ/միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /40 արկ/ և ՌՊԳ-7 /4 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ2700 […]

Թուրքիան արտաքսել է ռուսական հեռուստաընկերության լրագրողներին

Թուրքիան արտաքսել է իր տարածքում նկարահանումներ իրականացնող ռուսական «Rossia-1» պետական հեռուստաընկերության աշխատակիցներին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Hurriyet» թերթի կայքը, վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությանը, գրում է, որ ռուսական հեռուստաալիքի լրագրողները դեկտեմբերի 7-ին իրապահների կողմից բերման են ենթարկվել Թուրքիայի Հաթայ նահանգից: Ըստ թուրքական աղբյուրի` Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվել է. «Ոստիկանական բաժանմունք տեղափոխված […]

Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Ջեյմս Ուորլիքին

 Դեկտեմբերի 8-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Արցախի արտգործնախարարության լրատվական ծառայությունը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացման ևընդարձակման, ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող  օգնության, ինչպես նաև շփման գծում Ադրբեջանի կողմիցձեռնարկվող խախտումների և […]

Թշնամու գնդակից զոհված Գարիկը տան կերակրողն էր

«Գարիկն էր տան կարիքները հոգում: Տան մեծ տղան էր, հայր չունեին»,- Henaran.am-ին պատմեց Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան (նախկին` Տանձատափ, Խոջալու) գյուղի գյուղապետը` Սարդի Աղաջանյանը: Գարիկ Ավանեսյանը Իվանյանից էր: Գյուղում դեռ չեն մարսել լուրը` Գարիկը զոհվել է հակառակորդի կողմից` ծանր հրետանու հրթիռակոծման հետևանքով: Ընտանիքը սոցիալապես անապահով է. «Դժվար էին ապրում, դժվարությամբ` ծայրը ծայրին հասցնում: Բացի իրենից` տանը մի հաշմանդամ երեխա էլ […]

Զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Գարիկ Գուրգենի Ավանեսյանի սպանության դեպքի առթիվ։ 08.12.2015թ.՝ ժամը 21:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով՝ պարանոցի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Գարիկ Գուրգենի […]

Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպշիկի հետ

Դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Զրույցի ընթացքում քննարկվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին տեղեկացրել է ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և դրան հաջորդող […]

Հրատապ. Հակառակորդն առաջին անգամ տանկից է կրակ բացել. ունենք զոհ

Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: Հակառակորդն առաջին անգամ հրասայլից /տանկ/ արկակոծման է ենթարկել ՊԲ հարավայինուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը: Այս մասին հայտնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը: Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, […]

Պահեստազորի սպան համագործակցել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի  մայոր՝ Գարիկ Խաչիկի Մարությանը, ծնվ. 1977., որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական […]

Դավութօղլուի կոչը Պուտինին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հերթական նիստի ժամանակ անդրադարձել է ռուսական ինքնաթիռի խոցումից հետո առաջացած ռուս-թուրքական լարվածությանը: Դավութօղլուն իր ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադմիրի Պուտինին կոչ է արել հարցին ըմբռնումով մոտենալ, ասելով. «Սա Թուրքիա-Սիրիա սահմանն է: Սահմանից այն կողմ գտնվողները մեր եղբայրներն են: Իսկ ի՞նչ կլիներ, եթե մենք էլ Ուկրաինայի կոչը ընդունեինք […]

Թուրք հաքերը հայտարարել է, թե հայկական կայքեր է կոտրում

Skorsky կեղծանվամբ ներկայացող թուրք հաքերը (ցանցահեն) հայտարարություն է տարածել, ըստ որի, կոտրել է Հայաստանի Հանրապետության ՄԱԿ-ի (Միացյալ Ազգերի կազմակերպության) պաշտոնական կայքէջը (http://www.multimedia.gov.am) և  կրթության նախարարության կայքը: Բայց որպես նախարարության կայք հաքերը նշել է www.auna.am հղումը, որը ոչ թե ՀՀ կրթության և գիտության նախարարության, այլ  ՄԱԿ-ի հայկական ասոցացիայի կայքն է: Այս պահին վերոնշյալ կայքերը հասանելի են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված