Արցախի ԱԺ-ում ևս բյուջեի նախագիծ են քննարկել

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նիստին ներկա էին կառավարության անդամները` ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի մասին զեկույցով հանդես է եկել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: […]