20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 15000 կրակոց: Այս մասին տեղեկացնում […]

Զոհված զինծառայողը մեկ ամսից պետք է զորացրվեր

Երեկ երեկոյան Արցախում հակառակորդի գնադկից զոհված Կարեն Գրիգորյանը մեկ ամիսց պետք է զորացրվեր: Այս մասին Henaran.am-ին հայտնեց Մասիս քաղաքի բնակիչներից մեկը, ով ճանաչում էր Գրիգորյանների ընտանիքին: Կարենի ընտանիքը Մասիսում չի բնակվում, նրա ծնողները Ղազախստանում են: Զորացրվելուց հետ, ըստ երևույթին, Կարենը նունպես պետք է մեկներ ծնողների մետ «Հարգված ընտանիք են, նորմալ, իրենց համար հանգիստ ապրող: Կարենը շատ […]

Զոհված զինվորը հետմահու պարգևատրվել է

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Կարեն Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկանում ենքէ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի […]

Մանկապղծության մեջ մեղադրվող Թուրքիայի քաղաքացին դատապարտվել է 240 տարվա ազատազրկման

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքի բնակիչ Ֆերհաթ Զորլուն, ով մեղադրվում է մանկապղշության մեջ, դատարանի կողմից 240 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 12-17 տարեկան 19 տղա երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության` Զորլուն նաև ստիպել է երեխաներին միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալ, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Doğan» […]

Մեր համբերությունն անսահման չէ. Չավուշօղլուն՝ ՌԴ-ին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույց է տվել, որի ընթացքում ադրադարձել է թուրք-ռուսական լարված հարաբերություններին։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը սխալ քայլերի է գնում: «Մեր համբերությունն անսահման չէ: Եթե մինչ օրս ձեր արածներին պատասխան չենք տալիս, ապա դա չի ենթադրում, որ վախենում ենք։ Տեղի ունեցած միջադեպը մեզ համար ցանկալի չէր: […]

Եկել է նախագահների հանդիպման ժամանակը․ Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազորւյց է տվել ադրբեջանական Trend գործակալությանը, որում նշել է, որ իրենք հույս ունեն համագործակցել Գերմանիայի հետ ԼՂ հարցի կարգավորման հարցում, քանի որ Գերմանիան հաջորդ ԵԱՀԿ նախագահող երկիրն է։ «Գերմանիան վստահեցրել է, որ ամբողջությամբ աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին»,- ասել է նա։ Ուորլիքը նշել է, որ […]

Կարեն Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ

Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել ենադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, ադրբեջանական զինուժիկողմից շփման գծում ձեռնարկվող սադրանքների, ինչպես նաև Արցախին տրամադրվող ամերիկյանմարդասիրական օգնության հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում է ԼՂՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունը: Նույն օրը Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել […]

Թուրքիայում պահանջում են Պուտինի դեմ քրեական գործ հարուցել

Թուրքիայի գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն հանդիսացող «Էրգենեկոն»-ի դատական գործով մեղադրյալ Մահիր Աքքարը դիմել է Անկարայի դատախազություն, որպեսզի վերջինս քրեական գործ հարուցի Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու և զրպարտելու մեղադրանքով, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Ahaber» լրատվական կայքի` Աքքարը պահանջել է, որ քրեական գործ հարուցվի նաև Ռուսաստանի Պաշտպանության […]

Անհնար է սահմանափակել ժողովրդի` իր ապագան ինքնուրույն որոշելու ձգտումը. Կ. Միրզոյան

Դեկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն ՄիրզոյանըՎաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, հայկական հարցերով հանձնախմբիհամանախագահներ Ֆրենկ Փալոունի և Ռոբերտ Դոլդի, ինչպես նաև կոնգրեսական Աննա Էշուի հետ։ Նույն օրը, Հայդատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի և հանձնախմբի ԱՄՆ կառավարության հետ կապերիպատասխանատու Քեյթ Նահապետյանի ուղեկցությամբ, Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր,հատկացումների […]

Թուրքիային ահաբեկչական երկիր հռչակելու առաջարկով ԱՄՆ-ում ստորագրահավաք է սկսվել

ԱՄՆ-ում Թուրքիայի դեմ ուղղված ստորագրահավաք է սկսվել: Թուրքալեզու «amerikaninsesi.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ «Նախագահ Էրդողանի ղեկավարած Թուրքիան պետք է հռչակվի որպես ահաբեկչությանն աջակցող պետություն և պետք է վերջ դրվի Ամերիկայի հետ դաշնակցությանը» վերնագրով ստորագրահավաքը մեկնարկել է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ աղբյուրի՝ Սպիտակ տան կողմից պատասխանի արժանանալու համար նմանատիպ դիմումները սովորաբար պետք է 30 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի