23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել․ Լավրով

Երեւանում ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսի ժամանակ Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, նշեց, որ Ադրբեջանի արկածախնդրությունը մեծագույն վնաս է հասցրել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին: Նախարարը նշեց նաեւ, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի հարձակման առաջին վայրկյաններից կապի մեջ է եղել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, եւ հետո էլ շարբերաբար […]

Պատերազմում մեղր չեն բաժանում. զինվորի պատասխանը «Եղնիկներ»-ից

Լևոն Սարդարյանը հրապարակել է որդու` Արեգ Սարդարյանի գրառումը «Եղնիկներ» անունը կրող զորամասից. «Մի քանի ժամ առաջ եմ իջել դիրքերից: Վաղն էլի գնալու եմ: Քանի հնարավորությունը կա` կիսվեմ մտքերովս: Շնորհակալ եմ բոլորիդ էս ընթացքում մեր կողքը լինելու, միասնական լինելու ու ջերմության համար: Բոլորիդ նամակներին ու հրապարակումներին չեմ կարա պատասխանեմ,կներեք: Մեր մոտ ամեն ինչ լավ ա, ոչ մի բանի […]

Արփինե Հովհաննիսյանն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հարցը քննարկել է Թյորբորն Յագլանդի հետ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Բուլղարիայում անցկացվող «Դատական համակարգի անկախության եւ անկողմնակալության ամրապնդումը» թեմայով բարձրաստիճան համաժողովի շրջանակում, ապրիլի 21-ին կարճատեւ հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ եւ նրան ներկայացրել սահմանադրական բարեփոխումներից հետո իրավական ակտերում նախատեսվող փոփոխությունները: ՀՀ արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ քննարկվել է մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն ու դրա շուրջ […]

Իրանց պատճառով լիքը հայեր զոհվեցին … մարտակերտցի փոքրիկների սարսափը /վիդեո/

«Արթնացա՝ կրակում էին:Մաման հիվանդանոցում էր ու զանգեց ասեց, որ դպրոց չգնանք: Ես ասեցի, որ լավ կլինի գնանք: Պապան էլ ասեց, որ գնանք իր դվայորդնի ախպոր տուն, որտեղ բոլորը հավաքված էին: Մենք սկզբում մտանք դպրոց ու մեզ իջացրեցին դպրոցի պադվալ, որտեղ մնացինք մի քանի ժամ»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց 12 ամյա Ամալյա Զաքարյանը, ով արդեն […]

Շփման գծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 70 անգամ. ԼՂՀ ՊԲ

Շփման գծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 70 անգամ, կիրառել նաև ԶՈւ-23-2 զենիթային համակարգ Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է շուրջ 70 անգամ: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը […]

Կոչ է արել մահվան ծախսերը հատկացնել բանակին. Հրապարակ

Սփյուռքում ընդունված է հարսանեկան, կնունքի արարողությունների, ծննդյան տոնակատարությունների ժամանակ հյուրերին կոչ անել, որ նվերի համար նախատեսված գումարները տրամադրեն այս կամ այն բարեգործական ձեռնարկին: Այս օրերին նման կոչերն ուղղված են բացառապես Ղարաբաղին: «Ասպարեզ» թերթի խմբագիր, ՀՅԴ անդամ Աբո Պողիկյանը հոր` Շահե Պողիկյանի թաղման մահազդում կոչ էր արել ծաղկեպսակների գումարները հատկացնել Հայ օգնության միության` հայոց բանակի եւ […]

Ինքնասպանության չի գնալու. Ժամանակ

Թերթը զրուցել է ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ: -Եթե Սերժ Սարգսյանը, գնա զիջումների, ի՞նչ տեղի կունենա:  -Ես չեմ կարծում, որ որեւէ իշխանություն /սա պայմանավորված չէ անձով/ այս պահին պատրաստ է գնալ այնպիսի զիջումների, որոնք վտանգում են Ղարաբաղի բնակչությանը: Բոլորն էլ մշտապես ընդունել են, որ որոշ զիջումներ կլինեն հարցի ընդհանուր կարգավորումից հետո […]

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հրադադարը խախտվել է 27 անգամ

Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 27 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել են նաև 60 մմ-ոց (6 արկ), 82 մմ-ոց (3 արկ) ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով […]

Գարո Պայլանը պահանջել է հետաքննել օսմանյան հայ պատգամավորների սպանությունները

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր Գարո Փայլանն ու իր ընկերները մեջլիսից պահանջել են ուսումնասիրություն անցկացնել օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների մահվան հանգամանքների վերաբերյալ: Թուրքական «İnternethaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) այս նպատակով հատուկ դիմում-առաջարկ է ուղղել ԹԱՄԺ-ի ղեկավարությանը: Փայլանի և նրա կուսակցակիցների ստորագրությամբ ներկայացված փաստաթղթում նշված է, որ 1908-1915թթ. Օսմանյան կայսրության մեջլիսում […]

ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունը` ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ 1994 եւ 1995 թվականների համաձայնագրերը մնում են հակամարտության գոտում զինադադարի հիմքը: Այդ մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության զարգացման համատեքստում ռուսական կողմը հաստատակամորեն ելնում է նրանից, որ հրադադարի վերաբերյալ 1994 թվականի համաձայնագիրը, ինչպես նաեւ դրա զարգացումը հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի մասին 1995 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի