24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Էրդողանը «մազից է պրծել»․ հարձակվել են հյուրանոցի վրա, որտեղ նա հանգստանում էր

Թուրքիայի նախագահ Թեջեփ Թայիբ Էրդողանը, ով հանգստանում էր Մարմարիսի հյուրանոցում, լքել է հյուրանոցը, եւ ընդամենը կես ժամ անց այդ հյուրանոցի վրա հարձակում է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ Էրդողանը «մազից է պրծել»՝ խոսւափելով դեմ առ դեմ մահվան հետ հանդիպելուց։ Երբ նա հեռացել է հյուրանոցից, րոպեներ անց 3 ուղղաթիռ, հատուկ ծառայության աշխատակիցներով լի, […]

Թուրքիայում ռազմական հեղափոխության փորձի արդյունքում զոհերի թիվը հասնում է 250-ի /վիդեո/

Թուրքիայում ռազմական հեղափոխության փորձի արդյունքում զոհերի թիվը, ըստ թուրքական լրատվամիջոցների, անցնում է 250 հոգին։ Նշվում է, որ նրանցից մոտ 104-ը հեղափոխության փորձ իրականացնող զինվորականներն են, եւս 40-ը ոստիկաններ են։ զոհերից առնվազն 47-ը սովորական քաղաքացիներ են, հայտնում է НТВ-ն։

Թուրքիայում հայտնաբերվել է Աբգար թագավորի ընտանիքի գերեզմանը

Թուրքիայի տարածքում գտնվող Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքում հայտնաբերվել է հայկական թագավորական տոհմին պատկանող դամբարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Hurriyet Daily News-ը հայտնում է, որ շուրջ 45 հազար քառակուսի մետր տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 80 շիրիմ: Դրանց շարքում ամենաբարձրադիր վայրում է գտնվում ամենամեծ գերեզմանը, որը, ենթադրաբար, պատկանում է Եդեսիայի արքա Աբգարի ընտանիքին: […]

Հայտնի է Թուրքիայում հեղաշրջման փորձի հեղինակը

Նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի հեղինակը գնդապետ Մուհարրեմ Քյոսեն է, ով վերջերս հեռացվել էր ԶՈՒ գլխավոր շտաբի խորհրդականի պաշտոնից: Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը: Շարժման կազմակերպման մեջ մեղադրվում են նաև գնդապետ Մեհմեթ Օղուզ Աքքուշը, մայոր Էրքան Աղըրը, փոխգնդապետ Դողան Ույսալը: Նշվում է, որ շարժման կազմակերպիչների խումբն, ընդհանուր առմամբ, բաղկացած […]

Արցախի Հանրապետության վարչապետն ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 15-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների և Ստեփանակերտ քաղաքի ու ԱՀ շրջանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Ա. Հարությունյանը նշել է, որ ստեղծված կայուն համագործակցությունը զարգացման լուրջ հեռանկարներ է բացում՝ նոր ծրագրերի իրականացման և գործնականում ավելի […]

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ազատվել է գերությունից

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը  թուրքական օդային ուժերի կողմից իրականացված օպերացիայի ժամանակ ազատվել է գերությունից: Նրան այժմ տեղափոխել են անվտանգ վայր: Ինչպես հաղորդում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը,  Աքարը առևանգվել էր այս գիշեր Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարած զինվորականների խմբի կողմից և տեղափոխել մայրաքաղաք Անկարայում գտնվող  Աքընջը օդային բազա: […]

Թուրքիայում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում տեղեկացրել է, որ նախնական տեղեկություններով` Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Նա տեղեկացրել է նաեւ, որ Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ։ «Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվ ել է թեժ […]

Թուրքիայում ռազմական հեղափոխության փորձ է կատարվել․ կա 60 զոհ /վիդեո/

Այս գիշեր Թուրքիայում ռազմական հեղափոխության փորձ է կատարվել։ Թուրքիայի գլխավոր շտաբի զինվորականները հայտարարել են երկրում իշխանության զավթման մասին։ Մայրաքաղաք Անկարայում հրաձգություն է սկսվել, քաղաքի վրայով թռչում էին ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները, հայտնում է Ria.ru-ն։ Երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում զինվորականները փորձում են ռազմական հեղաշրջում կատարել, ռազմական ուղղաթիռներից մեկը կրակ է բացել ազգային հետախուզական […]

Ուկրաինան անընդունելի է համարում ստատուս-քվոյի պահպանումը Ղարաբաղում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոյի պահպանումը անընդունելի է, գրում է РИА Новости-ն։  Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նախօրեին կայացած հանդիպումից հետո Պորոշենկոն ասել է, որ Ուկրաինան չի ընդունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ նույնն էլ ակնկալում է Ադրբեջանից՝ Ղրիմի հետ կապված։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի