«Դուք մենակ չեք» ծրագրի նախաձեռնողներն այցելեցին Մատաղիսի պաշտպանական շրջան
«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ»-ի միության «Դուք մենակ չեք» բարեգործական նախաձեռնությունը, ՀՀ Նախագահի դրամաշնորհի շնորհիվ, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, Եռօրյա այցով գտնվում էր Արցախ աշխարհի Մատաղիսի պաշտպանական շրջանում: Սեպտեմբերի 4-ին, ՂՊՎ ակտիվիստները, Ապրիլյան պատերազմի հերոս նահատակների ծնողների և ժողովրդական երգերի կատարողներ Արման Կարապետյանի, Սուսաննա Վարդանյանի և ասմունքով Տարոն Գրիգորյանի հետ միասին, Երևանից […]





































