09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Աշոտ Ղուլյանն այցելել է Սարսել

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել է Սարսել քաղաք։ Խորհրդարանի ղեկավարի պատվին պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Սարսելի քաղաքապետարանում, որին մասնակցել են քաղաքապետ Անի Պերոննեն, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին, Սարսելի և շրջակա բնակավայրերի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել քաղաքապետը և պատգամավոր […]

Արցախի ԱԳՆ ղեկավարը Մոսկվայում մասնակցել է Ղարաբաղյան շարժման 30- ամյակին նվիրված միջոցառմանը

Ապրիլի 5-ին՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 30- ամյակին։ Իր ելույթում Արցախի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի և նրա անցած ազգային վերածննդի ուղու կարևորությունը։ Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ արցախյան ազատագրական […]

Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, հետեւյալ օրենքները. – «Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», – «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», – «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»։

Բակո Սահակյանի մոտ քննարկել են կոշտ կենցաղային թափոնների կառավարման խնդիրը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 6-ին, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կոշտ կենցաղային թափոնների կառավարման հիմնախնդրի վերաբերյալ: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները: Նախագահ Սահակյանը հանձնարարել է բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությանը, Ստեփանակերտի քաղաքապետին, շրջվարչակազմերի ղեկավարներին կոշտ կենցաղային թափոնների կառավարման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ը: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար […]

Արցախի խորհրդարանականների աշխատանքային այցը Լիբանան և Գերմանիա

Մարտի 21-23-ը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը գտնվում էր Լիբանանում։ Բեյրութում նա մասնակցել է Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսին, որտեղ հանդես է եկել «Պետականության վերակերտումը Արցախում (1917թ. դեկտեմբեր-1918թ հուլիս)» թեմայով գիտական զեկույցով: Այնուհետև, մարտի 27-31 Արցախի խորհրդարանի փոխնախագահը ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյանի հետ մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում […]

Վանի 400-ամյա հայկական եկեղեցին փլուզման եզրին է (լուսանկարներ)

Վանի Մուրադիյե (պատմ. Բերկրի) գավառում գտնվող հայկական պատմական Սբ. Ստեփանոս եկեղեցին փլուզման եզրին է: 400-ամյա եկեղեցին գանձախույզների թիրախն է դարձել:  Եկեղեցու պատերը գրեթե ամբողջությամբ քանդված են, իսկ ներսում մի քանի մետր խորությամբ հորեր են փորված: Միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ օրինակներից հանդիսացող եկեղեցու հարևանությամբ գտնվող գերեզմանաքարերը նույնպես գանձախույզները փշրել են: Եկեղեցու քիչ թե շատ կանգուն մնացած […]

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանի և «Սատար Ղարաբաղին» ֆրանսիահայ միության անդամների հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած պատվիրակությունն ապրիլի 4-ին այցելել է Փարիզում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ կարճատև առանձնազրույցից հետո խորհրդարանի նախագահը հանդիպել է «Սատար Ղարաբաղին» ֆրանսիահայ միության անդամների հետ։ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել Ղարաբաղյան շարժման 30-ամյակի և այս տարիներին Արցախում պետականաշինության գործընթացի վերաբերյալ բանախոսությամբ՝ ընդգծելով անվտանգության ապահովման, արտաքին քաղաքականության […]

Վրաստանում հանքի փլուզում է տեղի ունեցել․ կան զոհեր

Վրաստանի արեւմուտքում գտնվող Տղիբուլի քաղաքում հանք է փլուզվել, ինչի հետեւանքով, նախնական տեղեկություններով, մի քանի հանքահոր է մահացել։ Ինչպես ապրիլի 5-ին հայտնել են վրացական ԶԼՄ-ները, հանքում փլուզումը տեղի է ունեցել ժամը մոտավորապես 4:00-ին: Միջադեպի մանրամանություններն առայժմ հայտնի չեն: Ինչպես լրագրողներին հայտարարել է Վրաստանի արհմիության ներկայացուցիչ Թենգիզ Դոլաբերիձեն, տեղեկատվություն կա վեց հանքագործների զոհվելու մասին, բայց նախքան փրկարարական […]

Թանդոյանց եկեղեցին պատկանել է Հայ Առաքելական Եկեղեցուն. Վրաստանի օմբուդսմեն

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը 2017 թվականի «Մարդու իրավունքների ու ազատության պաշտպանության մասին» իր զեկույցում նշել է նաեւ խորհրդային ժամանակաշրջանում առգրավված կրոնականի գույքի իրավիճակի մասին, հաղորդում է Jnews.ge-ն:  Իր զեկույցում Հանրային պաշտպանը անրադարձել է Թանդոյանց եկեղեցու իրավիճակին նշելով, որ 2017 թ.-ին Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում գտնվող վնասված եկեղեցին հանձնվել է Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքարան: «Հանրային պաշտպանի կողմից ուսումնասիրված […]

Բաքվում պայթյուն է որոտացել (տեսանյութ)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով Բաքվի Նարիմանովի շրջանի “Չերմետ” կոչվող վայրում պայթյուն է տեղի ունեցել,որի արդյունքում մեկ մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց…Ըստ ԶԼՄ-ների պայթյունը տեղի է ունեցել գունավոր մետաղների ընդունման կետում…Ըստ նախնական տեղեկությունների պայթել է չվնասազերծված արկ… Ալիևյան կայքերից մեկի տրամադրության տակ է հայտնվել սենսացիոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված