09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Լավրովը հույս է հայտնել, որ Թուրքիան Աֆրինի վերահսկողությունը կհանձնի Սիրիային

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Թուրքիան Աֆրինի վերահսկողությունը կհանձնի Սիրիայի կառավարությանը: Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը մասնավորապես ասել է. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբևէ չի ասել, որ Թուրքիան ցանկանում է Աֆրինը օկուպացնել: Այս պահին, երբ թուրքական կողմի ներկայացուցիչները հայտարարում են, որ հիմնականում հասել են Աֆրինի հետ կապված իրենց նպատակներին, […]

2017թ-ին Արցախում 3 մլրդ 800 մլն ՀՀ դրամ արժողությամբ բարեգործական 148 ծրագիր է իրականացվել

Անցած տարվա ընթացքում Արցախում 3 մլրդ 800 մլն ՀՀ դրամ արժողությամբ բարեգործական 148 ծրագիր է իրականացվել: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը՝ պարզաբանելով, որ ըստ ոլորտների բարեգործական որակված ծրագրերը ներառում են սոցիալական՝ 40,4 %, այդ թվում բնակարանային շինարարություն 12,7%, ճանապարհաշինություն՝ 32,9%, մշակույթ՝ […]

Այդ խելքդ պահիր քեզ. Էրդողանը՝ Մակրոնին

Ապրիլի 8-ին Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության՝ Վանում կայացած ժողովի ժամանակ կոշտ հայտարարություններ է արել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հասցեին։ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև լարվածություն է առաջացրել այն բանից հետո, երբ Մակրոնը պատրաստակամություն է հայտնել միջնորդի դեր ստանձնել «Սիրիայի հյուսիսում տեղակայված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈՒ-SDG) և Անկարայի միջև: «Բոլոր […]

«Թուրքիան ցանկանում է Եվրոպան թուրքականացնել». Հունաստանի արտգործնախարար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասը գերմանական «Der Spiegel» պարբերականի հետ զրույցում նշել է, որ Թուրքիան ցանկանում է Եվրոպան թուրքականացնել։  «Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան եվրոպականացվի։ Բայց երբեմն նկատում ենք, որ Թուրքիան է ցանկանում թուրքականացնել Եվրոպան։ Մենք դա չենք ընդունում։ Թուրքիան, իհարկե, մեզնից ավելի մեծ երկիր է, բայց և մեզնից մեծ էլ  խնդիրներ և հակասություններ ունի, […]

Ալիևյան ԶԼՄ-ն ակտիվ գովազդում է արցախյան գինին

Քաղաքագետ Գագիկ Հաբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Ադրբեջանում հայատյացությունն այն մասշտաբների է հասել,որ մեր արևելյան հարևանները չեն էլ հասկանում,որ շատ դեպքերում անդրադառնալով Հայաստանին և Արցախին ոչ թե հակագովազդով են զբղավում,այլ ընդհակառակը՝մեծ օգուտ են տալիս մեզ…Այսպես,ալիևյան կայքերից մեկը՝haqqin.az-ը,որն աչքի է ընկում իր սարսափելի հակահայ հոդվածներով հատուկ անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի twitter-յան […]

Անցած տարիների կատարած աշխատանքից ոչինչ չի կորել․ Լավրովը՝ ԼՂ հիմնախնդրի մասին

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը  առաջնահերթություններից մեկն է հետխորհրդային տարածքում: Նա ասել է, որ այս ուղղությամբ իրենք կոլեկտիվ աշխատանք են տանում եւ տարիներ շարունակ տարել են համանախագահ մյուս երկրների հետ միասին։ «Կարծում եմ, որ այն տարիների աշխատանքից ոչինչ […]

Հայ-թուրքական սահմանին ականի պայթյունից մարդ է վիրավորվել

Հայ-թուրքական սահմանի թուրքական կողմում ական է պայթել։ Կարսի շրջանի Քիլիթթաշ գյուղի բնակիչ 42-ամյա Էրհան Բուլութը գյուղից հեռու, սահմանին մոտ գտնվող տարածքում անասուններին արածացնելիս պատահաբար կանգնել է ականի վրա։ Պայթյունի հետևանքով Բուլութը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Իգդիրի պետական հիվանդանոցից հայտնել են, որ թուրք գյուղացու կյանքին վտանգ չի սպառնում։ Աղբյուր` ermenihaber.am

Վաշինգտոնում ցուցարարների վրա հարձակված Էրդողանի համակիրներից 2-ը ազատազրկման է դատապարտվել

2017 թվականի մայիսին Վաշինգտոնում թուրքական դեսպանատան առջև խաղաղ ցուցարարների վրա հարձակված անձանցից 2 հոգի ազատազրկման է դատապարվել: Սինան Նարինը և Էյուփ  Յըլդըրըմը, որոնք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների հետ հարձակվել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև Էրդողանի այցի դեմ բողոքի ցույցի մասնակիցների վրա, դատապարտվել են 1 տարի 1 օրվա ազատազրկման: Նշվում է, որ Նարինը և […]

Հրապարակվել է Պոլսո Հայոց պատրիարքարանի 2017թ․ բյուջեն

Ապրիլի 1-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում Զատկի կապակցությամբ կայացած ընդունելության ժամանակ տվյալներ են հրապարակվել Պատրիարքարանի 2017թ․ բյուջեի վերաբերյալ։ Մամուլին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ նախորդ տարի Պատրիարքարանի բյուջեն 48․059 լիրայի պակասորդ է տվել։ 2017թ․ Պատրիարքարանի ընդհանուր եկամուտը կազմել է 1 մլն 739․000 լիրա, իսկ ընդհանուր ծախսերը՝ 1 մլն 787․000 լիրա։ Ընդ որում՝ ծախսերի ամենամեծ աճը գրանցվել է «Հասարակության […]

Թուրքիայի Մարմարայի համալսարանում անդրադարձել են Հայոց ցեղասպանության թեմային

Թուրքիայի Մարմարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում Հայոց ցեղասպանության թեմայով միջոցառում է  անցկացվել։ «Հայկական հարցը՝ միջազգային իրավունքի լույսի ներքո» խորագրով քննարկմանը մասնակցել են համալսարանի դասախոսները և ուսանողները։ Օրակարգում եղել են  այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ 1915թ․ «Տեղահանության մասին որոշման» իրավական հիմքերը, հետևանքներն ու փաստարկները, հարցի վերաբերյալ միջազգային դատարանների մոտեցումները, ցեղասպանության՝ որպես հանցագործության իրավական չափորոշիչները։ Ուսանողներից մեկի հարցին ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված