25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայի Մարդին նահանգի հայկական եկեղեցին մնացել է մուսուլման կնոջ խնամքին (լուսանկարներ)

Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դերիք շրջանի միակ հայկական եկեղեցին մնացել է հարևանությամբ ապրող Հաթուն Չաչուր անունով մի մուսուլման կնոջ (ազգությամբ քուրդ-խմբ.) խնամքին:

1650 թվականին կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին մնացել է առանց հոտի, երբ 1980-ականներին հեռացել են Դերիքում ապրող վերջին հայերը: Անցած տասնամյակներում եկեղեցու մասին հոգ է տարել այստեղ մնացած միակ հայկական ընտանիքը՝ Յուրշալին և Նաիֆ Դեմիրջի զույգը: Բայց հիմա արդեն այդ տարեց զույգը վատառողջության պատճառով դժվարանում է տանից դուրս գալ՝ չկարողանալով հոգալ եկեղեցու մասին:

Այժմ մահմեդական կինն է ստանձնել հայկական եկեղեցու խնամքը: Նա նույնպես տարեց է և 8 երեխաների մայր: Նա իր մոտ է պահում եկեղեցու բանալին, մաքրում է եկեղեցու ներսը և բակը, ջրում 1500 ք/մ ընդհանուր մակերեսով այգու ծառերը:

«Պետությունը ինձ որևէ աշխատավարձ չի տալիս, ոչ մեկ չի օգնում: Ես էլ տարիքով մեծ եմ, հիվանդ եմ, բայց չեմ ուզում, որ այս եկեղեցին մնա բախտի քմահաճույքին»,- ասել է Չաչուրը:

Աղբյուր` ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ