03 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել այս աշնանն Արցախում լիբանանահայ գործարար շրջանակների մասնակցությամբ տնտեսական ֆորում անցկացնելու ծրագրի, ինչպես նաեւ կրթական ու մարդասիրական ոլորտներում Լիբանանի հայ համայնքի եւ Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Ցեկույցով հանդես է եկել Լիբանանում եւ Մերձավոր Արեւելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը:

 

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին նախանշված աշխատանքների իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ