09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Էրդողանը Թուրքիան վերահսկում է քարոզներով ու բարձրաձայն վիրավորանքներով. New York Times

Ամերիկյան առաջատար «New York Times» պարբերականը ընդարձակ հոդված է հրապարակել՝ վերլուծելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրապարակային ելույթները։ «Քարոզներ և բարձրաձայն վիրավորանքներ․ ինչպես է Էրդողանն իր վերահսկողության տակ պահում Թուրքիան» խորագրով հոդվածում թերթի ստամբուլյան բյուրոյի ներկայացուցիչ Կառլոտա Գալլը գրում է․ «Եթե նախագահ Թրամփն աչքի է ընկնում իր թվիթերյան գրառումներով, ապա Թուրքիայի առաջնորդը հայտնի է իր […]

Բակո Սահակյանի մոտ քննարկել են Արցախի սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ Արցախի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ռուսաստանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Թուրքիա

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 2-ին աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Թուրքիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այցի ընթացքում Էրդողանը ու Պուտինը հեռուստակամուրջի միջոցով կհետևեն Թուրքիայի Գիրեսուն քաղաքում Ռուսաստանի կողմից կառուցվելիք Աքքույու ատոմակայանի հիմնարկեքի արարողությանը։ Երկու նախագահները կմասնակցեն Անկարայում կայանալիք  ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստին, որին ներկա […]

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2017 թվականի տարեկան հաղորդումը

Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2018թ․ մարտի 31-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանիհաստատությունը հրապարակել է 2017թ. գործունեության, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասինտարեկան հաղորդումը: Փաստաթղթում ներկայացվել են տեղեկություններ Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ընդհանուր վիճակի, առանձին ոլորտներումմարդու իրավունքների խախտումների, արձանագրված խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ՝ ուղղված մարդուիրավունքների երաշխավորման մակարդակի բարձրացմանը: 2017թ․-ին Պաշտպանի աշխատակազմը 150 անձանցից ստացել է 119 դիմում, որից 55-ը՝ գրավոր, 64-ը՝ բանավոր: Դիմումների և դիմումատուների քանակականտարբերությունը պայմանավորված է կոլեկտիվ դիմումներ ստանալու փաստով: 2017թ․ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը շարունակել է ուղղված լինել Արցախում մարդու իրավունքների և ազատություններիերաշխավորմանը, կանխարգելիչ բնույթի միջոցառումների իրականացմանը, հանրության շրջանում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, Արցախի քաղաքացիական հասարակության կառույցների, ԱՀ հանրային իշխանության մարմինների, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի ևմիջազգային գործընկերների հետ համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը: Հաղորդմամբ Պաշտպանը իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրել ԱՀ օրենսդրության մեջ և իրավակիրառական պրակտիկայում առկա որոշակի խնդիրներիվրա (արդար դատաքննության իրավունքի, սեփականության իրավունքի, անձնական ազատության իրավունքի և այլ ոլորտներում)՝ հանդես գալով համապատասխանառաջարկություններով մատնանշված խնդիրների կարգավորման վերաբերյալ, ի թիվս այլոց, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանիիրավաբանությունը։ Պաշտպանի հաստատությունը պատրաստակամություն է հայտնում արձանագրված և ցանկացած այլ ընդհանրական խնդիրների լուծման նպատակով ակտիվորենգործակցել ինչպես ԱՀ պետական իրավասու մարմինների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ: 2017թ․ ընթացքում Պաշտպանը շարունակել է ակտիվ համագործակցությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, Սփյուռքի մի շարք կառույցների, միջազգայինգործընկերների հետ: Այդ տեսանկյունից, հատկանշական են Պաշտպանի միջազգային այցերը և հանդիպումները ԱՄՆ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հունգարիայում և Ռումինիայում, որոնց ընթացքում Ռ.Մելիքյանը գործուն քայլեր է կատարել միջազգային կապերի ձևավորման և առկա կապերի ամրապնդման, Արցախիքաղաքացիների իրավունքներին առնչվող հիմնախնդիրների բարձրաձայնման և 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից իրագործված վայրագությունների վերաբերյալ ԱՀՄԻՊ զեկույցների հանրայնացման ու միջազգայնացման ուղղությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի 2017թ. տարեկան հաղորդմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Ադրբեջանցիների ախորժակը միշտ էլ բաց է եղել

Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբաև հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, ընդհուպ մինչև ՀՀ մայրաքաղաքը գրավելու տենչերով։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով այս թեմայի մասին՝ հետազույզ Վովա Վարդանովն ասաց՝  Ալիևը երևանի մասին խոսում է դեռ 2007-ից, այնպես որ՝ նրա կողմից հնչած՝ նմանատիպ  հայտարարություններն, ըստ էության, նորություն չեն: Ըստ Վարդանովի   ոչ թե  Ապրիլյան պատերազմն է  […]

Քեզ կարգի հրավիրիր․ Էրդողանը՝ Իսրայելի վարչապետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Իսրայելի վարչապետի «Twiter»-ում կատարած այն գրառմանը, որտեղ Նեթանյահուն ասել էր, որ չի պատրաստվում խրատներ լսել Թուրքիայից, ում բանակը հրթիռակոծում է խաղաղ բնակչությանը։ (Նեթանյահուն նկատի էր ունեցել Սիրիայի Աֆրին շրջանի խաղաղ բնակչության հրթիռակոծումը Թուրքիայի օդուժի կողմից-խմբ)։  Էրդողանը, Ադանայում խոսելով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ, Նեթանյահուի վերաբերյալ ասել էր․ […]

Թուրք-իսրայելական նոր լարվածություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել։ Այն բանից հետո, երբ  վերջին օրերին Գազայի հատվածում իսրայելական բանակի և պաղեստինցիների միջև  տեղի ունեցած բախման հետևանքով սպանվեց 17 մարդ,  Էրդողանը մեղադրանքներ հնչեցրեց Իսրայելի հասցեին։ Թուրքիայի նախագահը իսրայելական բանակի գործողությունները համարել է «անմարդկային հարձակում»։ Ի պատասխան դրան՝ Իսրայելի վարչապետը իր «Twitter»-ի […]

ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակը հետևանքն Ադրբեջանի ագրեսիայի ու էթնիկ զտման քաղաքականության. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ապրիլի 2-ին այրված հայտարարությունը։ Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ Բալայանը նշել է. «Հայտարարությունը ակնհայտորեն նպատակ է հետապնդում շեղել ուշադրությունը երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայից, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով. դպրոցի բակում […]

facebook-ն արգելափակում է ադրբեջանցի հայտնի բլոգերների էջերը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Բաքվում դժգոհում են…Այս անգամ պատճառը Մարկ Ցուկերբերգն է և նրա facebook սոցիալական ցանցը…Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների երկու օր է facebook-ում ուղղակի “որս” է սկսվել ադրբեջանցի հայտնի բլոգերների և ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների նկատմամբ,որոնց էջերը արգելափակվել են 30 օրով…Այսպես,ըստ վերջին տվյալների արգելափակվել են haqqin.az-ի գլխավոր խմաբգիր Էյնուլլա Ֆաթուլաևի,Oxu.az-ի գլխավոր խմբագիր […]

Խոշտանգված թոռանը հիշելով՝ եզդի տղամարդը ծնկեց և ողբաց. հուզիչ տեսանյութ /տեսանյութ/

«Տաս ամիս էր մնացել, որ Բորիսը տուն գա: Պատերազմ եղավ …Բորիսի հայրը զանգեց  որդուն ու թուրքը պատասխանեց զանգին: Հայրը խնդրել էր, որ եթե տղան ողջ ա՝ չսպանեն: Ասել էին՝ 25 հոգի մեզնից ինքը սպանել ա ու մենք իրան սաղ չենք թողնի»,-Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց եզդի հերոս Բորիս Օզմանյանի պապը՝ Մռազ Օզմանյանը: Տասը օր հետո միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի