ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակը հետևանքն Ադրբեջանի ագրեսիայի ու էթնիկ զտման քաղաքականության. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ապրիլի 2-ին այրված հայտարարությունը։ Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ Բալայանը նշել է. «Հայտարարությունը ակնհայտորեն նպատակ է հետապնդում շեղել ուշադրությունը երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայից, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով. դպրոցի բակում […]





































