18 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թանդոյանց եկեղեցին պատկանել է Հայ Առաքելական Եկեղեցուն. Վրաստանի օմբուդսմեն

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը 2017 թվականի «Մարդու իրավունքների ու ազատության պաշտպանության մասին» իր զեկույցում նշել է նաեւ խորհրդային ժամանակաշրջանում առգրավված կրոնականի գույքի իրավիճակի մասին, հաղորդում է Jnews.ge-ն: 

Իր զեկույցում Հանրային պաշտպանը անրադարձել է Թանդոյանց եկեղեցու իրավիճակին նշելով, որ 2017 թ.-ին Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում գտնվող վնասված եկեղեցին հանձնվել է Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքարան: «Հանրային պաշտպանի կողմից ուսումնասիրված բազմաթիվ փաստաթղթերը ցույց են տալիս, որ այս եկեղեցու շենքը մինչ խորհրդային օկուպացիան պատկանել է Հայ Առաքելական եկեղեցուն:

Հանրային Պաշտպանը գտնում է, որ Պետական գույքի Ազգային գործակալության եւ Հասարակական ռեեստրի Ազգային գործակալության որոշումը, որի հիման վրա չեղյալ էին համարվել Եկեղեցու գույքային իրավունքներն ու սեփականությունը ու գրանցվել է որպես Վրաստանի պատրիարքարանի սեփականություն, ընդունվել է օրենքի էական խախտումով, առանց գործի հանգամանքների ուսումնասիրման: Հիմքեր կան եկեղեցու հանձնումը Վրաց Ողղղափառ եկեղեցուն հանձնելը ճանաչել անվավեր:

Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է դադարեցնել եկեղեցում այսօր կատարվող ընթացիկ վերանորոգման աշխատանքները, որը կարող է փոխել ճարտարապետական կառույցի արտաքին տեսքը », – ասված է զեկույցում:

Զեկույցում առանձնացված է կրոնի ազատության մասին գլուխը, որտեղ, մասնավորապես, նշվում են կրոնական հակամարտությունները: Օմբուդսմենը նաեւ նշել է Վրաստանում գործող կրոնական դավանանքների գույքային պահանջները: Գույքի անվան տակ մեծ մասամբ նկատի է առնվում Խորհրդային ժամանակաշրջանում առգրավված գույքը, մասնավորապես՝ եկեղեցիները:

Գույքի պահանջ ունեն Հայ առաքելական, կաթոլիկ, ավետարանական-լյութերական եկեղեցիները, մահմեդական եւ հրեական համայնքները, որոնք Խորհրդային Միության փլուզումից հետո անկախ Վրաստանից պահանջել են վերադարձնել առգրավված գույքը: Զեկույցում նաեւ նշվում է, որ գույքի մեծ մասը, մասնավորապես՝ կրոնական կառույցները, մշակութային ժառանգության հուշարձաններ են: Պետությունը ուշադրություն չի դարձնում եւ գործնականում դրանք փլուզվում են:

Օմբուդսմենի նշած մեկ այլ խնդիր այն մասին է, որ այդ մշակութա-կրոնական հուշարձանների տարածքում իրականացվում է շինարարություն, ինչը հանգեցնում է այդ հուշարձանների ավելի արագ տեմպով ոչնչացմանը: «Ոչնչացման նման մեթոդները իրականացվել են 2016 թվականից մինչ հիմա, եւ դրանում մեղավոր են տեղական իշխանությունները, ովքեր պատասխանատու են նման շինարարական թույլտվությունների տրման համար: Ինչը նշանակում է գերիշխող կրոնական խմբի հանդեպ նախապաշարմունքային վերաբերմունք եւ Վրաստանի սահմանադրական սկզբունքների խախտում: Ինչը հաստատում է, որ պետությունը դեռեւս շարունակում է կրոնական կազմակերպությունների ֆինանսավորման անհավասար քաղաքականությունը, այդ թվում խորհրդային ժամանակաշրջանի համար փոխհատուցումների տեսանկյունից»:

Զեկույցում օմբուդսմենը խտրականություն է համարում կրթության մասին օրենքի չպահպանումը: Ինչը նշանակում է, որ հանրային կրթական հաստատությունների օգտագործումը եւ կրոնական խորհրդանիշների ոչ ակադեմիական օգտագործումն ու ինդոկտրինացիան, ինչպես նաեւ ուրիշներին իրենց հավատին դարձնելու ցանկությունը մարդու ազատության ոտնահարում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ