25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ալիևյան ԶԼՄ-ն ակտիվ գովազդում է արցախյան գինին

Քաղաքագետ Գագիկ Հաբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Ադրբեջանում հայատյացությունն այն մասշտաբների է հասել,որ մեր արևելյան հարևանները չեն էլ հասկանում,որ շատ դեպքերում անդրադառնալով Հայաստանին և Արցախին ոչ թե հակագովազդով են զբղավում,այլ ընդհակառակը՝մեծ օգուտ են տալիս մեզ…Այսպես,ալիևյան կայքերից մեկը՝haqqin.az-ը,որն աչքի է ընկում իր սարսափելի հակահայ հոդվածներով հատուկ անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի twitter-յան վերջին գրառմանը,որտեղ վերջինս գովազդում է Արցախի Ասկերանի շրջանում արտադրված “ԱՐԵՎԻՍ” գինիները…Անգրագետ ազերիները չգիտես ինչու գինին անվանել են “Ասկերան”…Սակայն դա էական չէ…Կարևորն այն է,որ Տիգրան Բալայանի twitter-յան էջի լսարանից ավելի մեծ լսարան ունեցող ալիևյան սույն կայքն ակամայից գովազդում է Արցախում արտադրված բարձրակարգ գինիները…
Շնորհակալություն կարելի է հայտնել ալիևյան կայքի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևին արցախյան գինիների PR-ով զբաղվելու համար…
Մեկ ժամվա մեջ այն դիտվել է 2500 անգամ…
Հ.Գ.Ի դեպ,լավ կլինի,եթե գրառում կատարելուց առաջ մեր ԱԳՆ-ի մամլո խոսնակն աշխարհագրական տեղանունները ճիշտ գրի.ոչ թե ԱսՔերան,այլ ԱսԿերան…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ