Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ հրավիրվել էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով: Հիշեցնենք, որ նույն Քննիչ հանձնաժողովի ձեւավորման սկզբնական փուլում Սամվել Բաբայանը՝ որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, մասնակցում էր հանձնաժողովի աշխատանքներին: Նա հետո հայտարարեց, թե խաղի կանոնները չեն պահպանվում հանձնաժողովում, ու ինքն այլեւս չի մասնակցելու դրա աշխատանքներին: «Եթե կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեք […]
Այսօր տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի՝ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների համանախագահների` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի նրա պաշտոնակից Շահին Մուստաֆաեւի հանդիպումը, որի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել անցած շաբաթ։ Հանդիպումը տեղի է ունենալու Իջեւանի ու Ղազախի սահմանի հատվածում։ Տեղեկություններ կան, որ արդեն մի քանի օր է՝ ԱԱԾ աշխատակիցները հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տանում Տավուշում: […]
Օրաթերթը գրել էր, որ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայից հետո Արցախի պատգամավորներն այս շաբաթ մտադիր են ԱԺ նիստ հրավիրել, բայց մինչ օրս այդպես էլ չի կայացել պասված նիստը, որը նաև Արցախի պետական ինստիտուտներից կոնկրետ խորհրդարնի գոյության մասին կհռչակի փաստացի: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել՝ ինչու՞ նիստը չի կայացել նախօրեին:Մեր տեղեկություններով՝ նիստից մեկ օր […]
1991, 1996, 2007, 2016, 2018. ՔՊ-ական իշխանությունը չի կողմնորոշվում, թե երբ է հանձնվել Արցախը:
Այսօր Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ակգնա 44-օրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողով, բայց ոչ հարցաքննվելու։ Տեղի աղբյուրները նշում են, որ Անդրանիկ Քոչարյանը որոշել է մտերիմ ընկերոջը ցույց տալ բոլորի բերած փաստարկները, որպեսզի վերջինս էլ օգնի ճիշտ մեղավորներ կարգելու հարցում։ «Մի խոսքով Անդոն որոշել է, որ քննիչ հանձնաժողովի վերջին մեխը պիտի գենարալը խփի», -սրտնեղած այս […]
2023 թվականի 11 ամիսների ընթացքում Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտի անդառնալի կորուստը կազմել է 258 մարդ։ Ռազմական հետազոտությունների կասպիական ինստիտուտի (CDSI) հաղորդմամբ՝ մարտական պայմաններում զոհվել է 212 մարդ: Միաժամանակ, հայկական կողմից կրակոցներից մահացել է 208 զինվոր, եւս չորսը՝ ականների պայթելու հետևանքով։ Ոչ մարտական կորուստների թիվը կազմել է 46, այդ թվում՝ ութը զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարների […]
Աբխազիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ՝ ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հայտարարության տեքստը հրապարակվել է աբխազական «Նուժնայա գազետա» լրատվամիջոցի Telegram ալիքում։ «Աբխազիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավորներ Ա. Մինոսյանի, Գ. Տրապիզոնյանի, Է. Ռշտունու, Լ. Գալուստյանի հայտարարությունը. ՀՀ վարչապետի վերջին հրապարակային հայտարարությունից հետո, որ «մենք լիովին և միանշանակ աջակցում ենք Վրաստանի միասնությանը և պետականությանը», Արցախում […]
ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը վաղը կհյուրընկալի Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ընկերն է։ Ուրբաթ օրը Քոչարյանն ասաց, որ Բաբայանն է հանձնաժողովում հյուրընկալվելու ցանկություն հայտնել։ Հանձնաժողովի ձեւավորումից հետո Սամվել Բաբայանը, որպես անկախ խորհրդատու, պետք է մասնակցեր աշխատանքներին: Սկզբում նա համաձայնել էր, կարճ ժամանակ հետո հրաժարվել՝ բացատրելով. «Կան խաղի կանոններ։ […]
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) մամուլի քարտուղար Օմեր Չելիքը հաղորդել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է հրաժարվել աջակցել Ադրբեջանին` Ղարաբաղն ազատագրելու համար, եթե ցանկանում է ստանալ F-16 կործանիչները: Մինչդեռ Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող բանակցությունները խաղաղության համաձայնագրի հանգեցնեն։ Նա նշել է, որ «եթե Հայաստանը հրաժարվի ապակառուցողական քայլերից, «3+3» համագործակցության […]