11 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով. Caucasus Heritage Watch

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է՝ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով։ Ծառերի մեջ կան առնվազն 78 տապանաքարեր՝ հայերեն արձանագրություններով, որոնք թվագրվում են 1802-1913 թվականներին, փոխանցում են հայկական ԶԼՄ-ները՝ հղում անելով միջազգային կազմակերպությանը: Անհասկանալի է, թե քանի տապանաքար է վնասվել, բայց […]

Մինչև Փաշինյանը չկա որևէ փաստաթուղթ Հայաստանի կողմից ստորագրված, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում . Փաստ

«Հայաքվեի» օրենսդրական նախաձեռնության հետ կապված կառավարությունը ներկայացրել է իր առաջարկները, որոնց ամփոփիչ իմաստն այն է, որ «նախագծով առաջարկվող լրացումներն ունեն խնդիրներ իրավական որոշակիության, քրեական օրենսգրքի կառուցվածքի տրամաբանության հետ, ինչպես նաև պարունակում են ներպետական և միջազգային ատյաններում վերոշարադրյալ և այլ հիմնավորումներով տարաբնույթ մեկնաբանման առիթ դառնալու ռիսկեր, ուստի առաջարկում է ձեռնպահ մնալ դրանք կատարելուց»: «Փաստ» թերթի տեղեկություններով, […]

«Ոսկիները հո ասեղ չէի՞ն, որ ճանապարհին կորեին». արցախցիներին չեն վերադարձրել գրավադրած ոսկիները

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն անցած մի քանի ամիսներին անդադար բարձրաձայնում են ՀՀ տեղափոխվելուց հետո իրենց առջև ծառացած նոր խնդիրների մասին: Նրանց մի մասը բռնի տեղահանությունից երկու ամիս անց էլ կանգնած է օրվա սնունդը հայթայթելու խնդրի առջև: Բնակվում են տարրական կենցաղային պայմանների բացակայությամբ: Քիչ չէ նաև այնպիսի ընտանիքների թիվը, որոնք զրկվել են իրենց հասանելիք օգնությունից: […]

Մոսկվան բացում է փակագծերը

Հայաստանը քայլեր է ձեռնարկում արտաքին քաղաքական կողմնորոշումը արմատապես փոխելու ուղղությամբ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները: Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ Երևանը չի փոխում քաղաքական վեկտորը, այլ դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը: «Իհարկե, ուզում եմ դա հասկանալ։ Ոչ միայն լսել կամ […]

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա. Ալիեւ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին։ «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության՝ խաղաղության պայմանագիր կնքելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար»,-հավելել է Ալիևը։

ԱԳՆ հայտարարությունը

Հ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ նոյեմբերի 21-ի հայտարարությանը: ՀՀ ԱԳՆ հայտարարությունում ասվում է. «Հայկական կողմը, ևս մեկ անգամ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության և կայության հաստատման ուղղությամբ, նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորմասն մասին համաձայնագրի իր՝ թվով 6-րդ խմբագրությունը։ Հարկ […]

Այլեւս ակտուալ չէ

Ռուսաստանցի վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը Հրապարակի հետ զրույցում նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի մասին խոսում է Փաշինյանը, այլեւս ակտուալ չէ, Սյունիքով անցնող միջանցքն էլ: «Միջանցքը Փաշինյանի կողմից պարտված գաղափար է։ Տեսականորեն այդ հարցում պետք է մասնակցություն ունենային Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը, բայց հիմա այդ միջանցքը էլ ոչ մեկին պետք չէ։ […]

Այդ «խաղաղության խաչմերուկը» վերածվելու է փաշինյանական տուպիկի. Փաստ

Թվում է, թե քաղաքական պասիվ փուլում ենք՝ չկայացած բանակցություններ, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում, Ադրբեջանն էլ ասում է, թե տարածքային հավակնություններ չունի Հայաստանի նկատմամբ: Ի վերջո, ո՞ւր ենք հասել: Այս հարցն ենք ուղղում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանին: Արձագանքում է՝ այդ մասին Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ վեհաժողովի ընթացքում խոսեց: «Փաստացի ասաց այն, որ Ադրբեջանը նախապատրաստվում է […]

ԱՄՆ-ն ստանձնում է Հայաստանի պաշտպանությունը. ի՞նչ կնշանակի դա Ռուսաստանի համար

bloknot.ru-ն «ԱՄՆ-ն ստանձնում է Հայաստանի պաշտպանությունը. ի՞նչ կնշանակի դա Ռուսաստանի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը հանձնել է Հռոմի ստատուտի վավերացման փաստաթղթերը և փետրվարի 1-ից կդառնա ՄՔԴ-ի լիիրավ անդամ։ Ֆորմալ առումով հայերն այժմ կարող են ձերբակալել ՌԴ նախագահին: Ռուսաստանը բազմիցս է դժգոհություն հայտնել Հայաստանի՝ նման ոչ բարեկամական քայլի համար։ Բացի դա, ՌԴ ԱԳՆից եղել […]

Բաքուն պատրաստվում է պատերազմի, Երեւանը՝ խաղաղության

Իսրայելական զենքի նոր խմբաքանակն արդեն Ադրբեջանում է, տեղեկացնում են հայ փորձագետները: Այսօր Բաքվում վայրէջք է կատարել իսրայելական սպառազինությամբ բեռնված հերթական ինքնաթիռը։ Իմ դիտարկմամբ սա Իսրայելի սպառազինությամբ նոյեմբեր ամսվա առնվազն 5-րդ թռիչքն է։ Բաքուն իր հասարակությանը նախապատրաստում է պատերազմի, Երևանը՝ խաղաղության։ Դժվար չէ կռահել, թե ով կհաղթի, եզրակացնում է Սերգեյ Մելքոնյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի