23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վերացրել են եւ վերացնում են հայկական հետքերը

Նախիջեւանի տարածքում հայկական հուշարձաններ այլեւս գոյություն չունեն` բացառությամբ ուրարտական արժեքավոր սեպագրի: Այս մասին “Հենարան” մամուլի ակումբում ուղիղ ինը տարի առաջ, 2014թ.-ին հայտարարել էր հայագետ-նախիջեւանագետ Արգամ Այվազյանը:

Նա լրագրողներին ներկայացրել էր Նախիջեւանում հայտնաբերված ուրարտական սեպագրերի մասին պատմող իր աշխատությունը` “Աժդանական կամ Վիշապասար”:

Հայագետը գիտական աշխատանքից բացի նաեւ գրական աշխատություն էր ներկայացրել, աշխատությունում հրատարակվել են 100-ի հասնող լուսանկարներ:

“Նախիջևանի տարածքում հայկական հուշարձաններ այլեւս գոյություն չունեն: Ինչ որ հրատարակվել են մինչ Ջուղայի խաչքարերի վերջնական վանդալիզմը` բազմահազար նկարներով, ցավոք միակ աղբյուրագիտական նշանակություն դրանք ունեն&rdquo : :

Աշխատությունում ներկայացված սեպագիրը թերեւս միակ արժեքավոր սեպագիրն է, որ Ադրբեջանում դեռևս ոչնչացման չի ենթարկվել.

“Սեպագիրը բարեբախտաբար առայժմ անվնաս է: Այն գտնվում է Վիշապաքաղ լեռան գագաթին: Նախիջեւանում դրանից բացի ոչ մի վանք, եկեղեցի գոյություն չունի: Աննախադեպ վանդալիզմ էր. եկեղեցին պայթեցրին, խաչքարերը ավազահատիկ սարքեցին, լցրեցին Արաքսը: Սա մարդկային պատմության մեջ աննախադեպ վանդալիզմ է”:

Ա Նախիջեւանի տարածքում Ադրբեջանը “մասնագետների” խումբ է ուղարկել, ովքեր ուսումնասիրում են Նախիջեւանի պատմական տարածքը, իսկ սա, բանախոսի խոսքով` արդեն սարսափ է բոլորի համար, քանի որ նրանց աշխատանքը ոչ թե գիտական է, այլ նպատակ ունի հայկական հետքերը վերացնել հուշարձաններից:

Հիշեցնենք, համացանցում պարբերաբար նյութեր են հրապարակվում, թե ինչպես է Ադրբեջանը հետեւողականորեն վերացնում հայկական հետքերը գրավված Արցախի տարածքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ