Կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան կկայանան 2024 թվականի փետրվարի 7-ին:
Հերթական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականի հոկտեմբերին, սակայն ստորագրված վերջին հրամանի համաձայն՝ կլինեն ավելի վաղ:
Երկրի նախագահ Իլհամ Ալիևն այսօր համապատասխան հրաման է ստորագրել։
Հիշեցնենք, որ 2003թ-ից Ադրբեջանի նախագահ դարձած Ալիևը վերջին անգամ ընտրվել էր 2018-ի ապրիլին՝ 7 տարի ժամկետով,
հնարավորինս երկար «գահակալելու» համար երկու անգամ Սահմանադրություն է փոխել և վերացրել է երկու անգամից ավելի նախագահ ընտրվելու արգելքը,
այսինքն՝ միջինասիական երկրների պես՝ Ադրբեջանում նախագահը ընտրվում է ցմահ: