07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Փաուերը պահանջում է հայերի վերադարձը Արցախ, պետդեպի տեղակալը Բաքվում գովում Ադրբեջանին. քաղաքագետ

Տասնամյակներ ի վեր, երբ Արևմուտքը խնդիրներ էր ունենում Թուրքիայի հետ, բարձրացնում էր Ցեղասպանության հարցը, երբ հարաբերությունները հարթվում էին, մոռանում էին այդ ամենը: Հիմա անգամ Իսրայելն է Թուրքիային սպառնում հայերի Ցեղասպանությունն ընդունել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: «Հիմա նույնը Ադրբեջանի հետ են անում: ԱՄՆ-ն մի գրպանից հանում է ԱՄՆ Միջազգային զարգացման […]

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումն արդյունավետ է համարել

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի և վերջինիս ադրբեջանցի գործընկերոջ հետ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը եղել է արդյունավետ։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Այսօր արդյունավետ զրույց ունեցա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ հայտնելու ԱՄՆ-ի ամուր աջակցությունն՝ ուղղված նրանց երկու […]

Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով գործարկվել է bnakavayr.am հարթակը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից գործարկվել է bnakavayr.am հարթակը։ Այն ծառայում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի հանրայնացման և ծրագիրը շահառուներին մատչելի  ներկայացնելուն։ Հարթակում ներկայացված են տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները, անհրաժեշտ պայմանները, դիմելու կարգը, ինչպես նաև՝ մանրամասն տեղեկատվություն բոլոր այն բնակավայրերի վերաբերյալ, որտեղ ծրագրի շրջանակներում բնակարան […]

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Վաշինգտոնում՝ ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հանդիպման ժամանակ։ «Այսօրվա հանդիպումը ևս մեկ հնարավորություն է՝ քննարկելու խաղաղության շուրջ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը։ Դատելով շփումներից, այդ թվում՝ վերջին շաբաթների քննարկումներից, ես կարծում եմ, որ կողմերը մոտ են խաղաղության շուրջ համաձայնության հասնելուն, որին Միացյալ Նահանգները վճռականորեն […]

Շալվայի (Շալուա) կամուրջը

Կամուրջը կառուցվել է 12-13-րդ դարերում, օգտագործվել մինչև 2020 թվականի հոկտեմբերը։ Շալուայի կամուրջը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Գանձա գյուղից 600 մ արևելք՝ Հակարի գետի արևելյան Շալուա (Շալվա) վտակի վրա։ Գետը հայտնի է նաև Արքուգետ անվամբ։ Միաթռիչք, կամարակապ, քարե կամուրջ է, որի հիմքերը մեկնում են բնական ժայռերից։ Կառուցված է տեղական կրաքարով և կրաշաղախով։ Ստորին հատվածում […]

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները Վաշինգտոնում են

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Բայրամովը Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կունենա։ Վաշինգտոնում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի […]

Ինչի՞ մասին է վկայում Փաշինյանի երկակի դիրքավորումը

«Փաստ»-ը գրում է. Օկուպացված Շուշիում Ալիևն օրերս նախաձեռնել էր և անցկացրեց «Թյուրքական պետությունների կազմակերպության» ոչ պաշտոնական գագաթաժողովը, որին մասնակցել են Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի նախագահները, Հյուսիսային Կիպրոսի թուրքական օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչը, Թուրքիայի փոխնախագահը, Հունգարիայի վարչապետ Օրբանը: Վերջինս, ասենք՝ Ալիևի հրավերն ընդունած մյուս բարձրաստիճան հյուրերը ևս, ի շարս այլևայլ հայտարարությունների, արել են նաև գրեթե նույնպիսի արտահայտություններ, ինչ […]

Ավելի քան 11 հազար ադրբեջանցիներ ցուցակագրվել են հայերից դատարկվող հայրենի Սիսիան վերադառնալու համար

Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հունիսի 21-ին Նախիջևանի Շահբուզի շրջանի Բաթաբաթ զբոսաշրջային գոտում, Սիսիանի սահմանից ոչ շատ հեռու, ի դեպ, կազմակերպվել էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երկրորդ ֆեստիվալ-համագումարը/համաժողովը: Կազմակերպիչները Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչությունն էր, Ադրբեջանի կրթության և գիոտւթյան նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և Արևմտյան Ադրբեջանի համայնք անունը կրող, ըստ էության, պետական կազմակերպությունը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված