23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Էրդողանի նոր գրառումը Աթաթուրքի դամբարանի հուշամատյանում

Թուրքիան խաղաղության և կայունության ամրոց է իր տարածաշրջանում՝ համաշխարհային բեմում աճող անորոշության պայմաններում:

Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրել է Քեմալ Աթաթուրքի դամբարանի հուշամատյանում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Այս կրիտիկական ժամանակաշրջանում, երբ աշխարհում աճում է անորոշությունը, և մեր աշխարհագրությունը ականատես է թեժ հակամարտությունների ու քաղաքական սպանությունների,

Թուրքիան առանձնանում է որպես կայունության և խաղաղության ամրոց իր տարածաշրջանում»,- գրել է նա։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան վճռական է պաշտպանել իր ազգային շահերը՝ ընդդեմ վերջերս վերածնված էքսպանսիոնիստական ​​նկրտումների։

«Մենք թույլ չենք տա նրանց, ովքեր ձգտում են տարածաշրջանը վերածել արյան ծովի, իրականացնել իրենց ծրագրերը՝ շարունակելով վստահության աղբյուր լինել մեր ընկերների,

ինչպես նաև մեր երկրի քաղաքացիների համար»,- գրել է նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ