22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայ-ադրբեջանական թեման նորից ռուսական առաջնային օրակարգում է. Իրավունք

Այն, որ Մոսկ­վան Հա­րա­վա­յին Կով­կա­սի կա­յու­նութ­յան հար­ցում սկսե­լու է տեմ­պերն ա­րա­գաց­նել, դժվար չէ նկա­տել (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=289172&l=am): Նույ­նիսկ մի փոքր ու­շա­ցում կա՝ նա­խա­գահ Ռաի­սիի մահ­վան հետ կապ­ված: Բայց ար­դեն Ի­րա­նում նոր նա­խա­գահ է ընտր­ված, մոտ ժա­մա­նակ­ներս կստանձ­նի պաշ­տո­նը, եւ գոր­ծըն­թաց­նե­րը շա­րու­նակ­վում են` նաեւ կորց­րած ժա­մա­նա­կը վե­րա­կանգ­նե­լու ի­մաս­տով:

Այս­պես, Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յու­նը նա­խօ­րեին հայ­տա­րա­րեց, որ Մոսկ­վան եւ Թեհ­րանն ա­վար­տել են «Հա­մա­պար­փակ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հա­մա­ձայ­նագ­րի» նա­խա­պատ­րաս­տա­կան ​​աշ­խա­տանք­նե­րը, եւ շու­տով «տե­ղի կու­նե­նա դրա պատ­մա­կան ստո­րագ­րու­մը»: Ինչ­պես ի­րա­նա­կան, այն­պես էլ ռու­սա­կան փոր­ձա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ, այս պայ­մա­նա­գիրը միան­գա­մայն նոր մա­կար­դա­կի է հասց­նում ռուս-ի­րա­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յունը գործ­նա­կա­նում բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով: Շատ մեծ դեր է տված տնտե­սա­կան կա­պե­րին, թեեւ ոչ պա­կաս պատ­կա­ռե­լի բա­ղադ­րիչ կա ռազ­մա­կան գոր­ծակ­ցութ­յան հետ կապ­ված, որ­պես տնտե­սա­կան զար­գա­ցում­նե­րի անվ­տան­գա­յին ե­րաշ­խիք: Արդ­յուն­քում, ըստ ի­րա­նա­կան փոր­ձա­գետ­նե­րի, այս ա­մե­նը էա­կան ազ­դե­ցութ­յուն կու­նե­նա նաեւ ողջ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի վրա, եւ պա­տա­հա­կան չէ, որ փաս­տա­թուղ­թը լրջո­րեն նյար­դայ­նաց­րել է Վա­շինգ­տո­նին:

Օ­րի­նակ` ի­րան­ցի հայտ­նի փոր­ձա­գետ Հա­յալ Մո­ւազ­զին կար­ծում է, որ հա­մա­ձայ­նագ­րի կնքու­մից հե­տո եր­կու երկր­նե­րի ար­տա­քին սպառ­նա­լիք­նե­րին դի­մա­կա­յե­լու կա­րո­ղութ­յու­նը կա­վե­լա­նա, ին­չը կամ­րապն­դի խա­ղա­ղութ­յու­նը Մեր­ձա­վոր Ար­եւել­քում եւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի տա­րա­ծաշր­ջա­նում։ «Ինչ վե­րա­բե­րում է Միաց­յալ Նա­հանգ­նե­րին, ա­պա Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի միջեւ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ամ­րապն­դու­մը կբար­դաց­նի պատ­ժա­մի­ջոց­նե­րի մի­ջո­ցով այդ երկր­նե­րին մե­կու­սաց­նե­լու ԱՄՆ ջան­քե­րը, Վա­շինգ­տո­նի հա­մար շատ ա­վե­լի դժվար կլի­նի տա­րա­ծաշր­ջա­նում իր քա­ղա­քա­կա­նութ­յու­նը վա­րել, եւ եր­րոր­դը՝ ԱՄՆ-ը ստիպ­ված կլի­նի վե­րա­նա­յել իր ողջ աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նութ­յու­նը: Կարճ ա­սած. «Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի միջեւ «Հա­մա­պար­փակ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը» կա­րող է խո­րը ազ­դե­ցութ­յուն ու­նե­նալ տա­րա­ծաշր­ջա­նա­յին եւ գ­լո­բալ աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նութ­յան վրա»:

Մ­յուս կող­մից, որ­պես­զի նման հա­մա­ձայ­նագ­րի է­ֆեկ­տի­վութ­յու­նը լի­նի մաք­սի­մալ, մեծ կա­րե­ւո­րութ­յուն ու­նի Հա­րա­վա­յին Կով­կա­սում կա­յուն ի­րա­վի­ճա­կը՝ բա­ցա­ռե­լով այս­տեղ Ա­րեւ­մուտ­քի ռազ­մա­կան ներ­կա­յութ­յու­նը: Եվ այն, որ Ի­րանն այս օ­րե­րին ակ­տի­վաց­նում է «3+3» տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­թա­կի զար­գաց­ման թե­ման՝ հայ­տա­րա­րե­լով ա­ռա­ջի­կա­յում Թուր­քիա­յում սպաս­վող հան­դիպ­ման մա­սին, հենց այս ուղղ­վա­ծութ­յան մեջ պետք է նա­յել: Նաեւ, որ տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­յու­նութ­յան հա­մար էա­կան է Թուր­քիա­յի գոր­ծո­նը: Եվ այն, որ չնա­յած Մոսկ­վա­յի եւ Ան­կա­րա­յի մի­ջեւ այս պա­հին առ­կա լար­վա­ծութ­յանը, եր­կու երկր­նե­րը բարձր մա­կար­դա­կով ակ­տիվ բա­նակ­ցութ­յուն­նե­րը շա­րու­նա­կում են, նույն­պես այդ մա­սին է վկա­յում:

­Միա­ժա­մա­նակ այն, որ Էր­դո­ղա­նը նո­րից խո­սում է մոս­կով­յան հար­թա­կում Ա­սա­դի հետ հան­դի­պե­լու ծրագ­րե­րի մա­սին, ակ­նար­կում է, որ ռուս-թու­րքա­կան ներ­կա լար­վա­ծութ­յան հետ կապ­ված լու­ծում­նե­րը սկսում են աս­տի­ճա­նա­բար տե­սա­նե­լի դառ­նալ: Դա, ի­հար­կե, ո­րո­շա­կի տրա­մա­բա­նութ­յուն ու­նի: Նախ, ԱՄՆ-ի ներ­կա վի­ճա­կը, ի­հար­կե, ազ­դում է նա­ւե Էր­դո­ղա­նի տրա­մադ­րութ­յուն­նե­րի վրա՝ Վա­շինգ­տո­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ա­նո­րո­շութ­յան ա­ռու­մով: Երկ­րոր­դը, ուկ­րաի­նա­կան հար­թա­կում միան­գա­մայն պարզ տե­սա­նե­լի են գոր­ծըն­թաց­ներ, ո­րոնք եւս Էր­դո­ղա­նին շատ բան պետք է որ հու­շեն:

Այս­պես, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ, որ Չի­նաս­տան այ­ցի ու արտ­գործ­նա­խա­րար Վան Իի հետ եր­կա­րա­շունչ զրույ­ցի արդ­յուն­քում Ուկ­րաի­նա­յի արտ­գործ­նա­խա­րար Դ­միտ­րի Կու­լե­բան սկսեց խո­սել Մոսկ­վա­յի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րից. «Ուկ­րաի­նա­կան կող­մը պատ­րաստ է երկ­խո­սութ­յուն եւ բա­նակ­ցութ­յուն­ներ վա­րել ռու­սա­կան կող­մի հետ։ Ի­հար­կե, բա­նակ­ցութ­յուն­նե­րը պետք է լի­նեն ռա­ցիո­նալ եւ­ ու­նե­նան գործ­նա­կան նշա­նա­կութ­յուն՝ ուղղ­ված ար­դար եւ կա­յուն խա­ղա­ղութ­յան հաս­նե­լուն»: Ու սա այն դեպ­քում, երբ Կիեւն օ­րեն­քի ու­ժեվ ար­գե­լա­փա­կել է ռուս­նե­րի հետ ա­մեն մի բա­նակ­ցութ­յուն: Չ­նա­յած, այս տե­ղա­շար­ժը կա­րե­լի է հաս­կա­նալ: Նի­կո­լից էլ ա­ռաջ, այս պա­հին Զե­լենս­կին ու­նի իր ա­մե­րիկ­յան «տա­նի­քի» հնա­րա­վոր փլուզ­ման մտա­վա­խութ­յու­նը:

Ա­վե­լին, ե­թե իշ­խա­նութ­յան գա Թ­րամ­փը, ով Զե­լենս­կու վրա դեռ հնուց «ա­տամ ու­նի», շատ մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ Կիեւն առ­հա­սա­րակ կա­րող է իր հար­ցով ա­մեն մի բա­նակ­ցութ­յու­նից դուրս մնա, երբ թե­ման, շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, տե­ղա­փոխ­վի ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցա­յին հար­թակ: Ե­թե ան­գամ դա չլի­նի, եւ կա­րո­ղա­նա իշ­խա­նութ­յան գալ Կա­մա­լա Հա­րի­սը, ա­պա մեկ է, մինչ նրա պաշ­տո­նա­վա­րու­մը, ուկ­րաի­նա­կան թե­ման լրջո­րեն դուրս է մնա­լու օ­րա­կար­գից:

Ա­ռա­վել եւս, որ Վա­շինգ­տոն այ­ցե­լած Նե­թան­յա­հուն փոր­ձում է հիմ­նա­կան ա­րեւմտ­յան ու­շադ­րութ­յու­նը վե­րա­դարձ­նել Իս­րա­յե­լին, եւ դա ար­դեն իսկ Կիե­ւում լուրջ մտա­վա­խութ­յու­ններ է ա­ռա­ջաց­նե­լու: Վեր­ջա­պես, ռուս­նե­րը հար­ձակ­վում են գործ­նա­կա­նում բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով, մի շարք հատ­ված­նե­րում ուկ­րաի­նա­կան պաշտ­պա­նութ­յու­նը փլուզ­վում է աչ­քի ա­ռաջ: Իսկ դա նշա­նա­կում է, որ Կիե­ւը, որ­քան էլ ի­րա­վի­ճա­կը փոր­ձում է գու­նա­զարդ­ված ներ­կա­յաց­նել, սա­կայն ու­նի մեկ լրջա­գույն խնդիր. ուկ­րաի­նա­կան բա­նա­կի մեծ կո­րուստ­նե­րի արդ­յուն­քում կոմ­պե­տենտ զին­վո­րա­կա­նութ­յան հիմ­նա­կան մա­սը շար­քից դուրս է ե­կել եւ գա­լիս է:

Փո­խա­րին­ման հա­մար ի­րա­կա­նաց­նում են ծայ­րա­հեղ կոշտ մո­բի­լի­զա­ցիա, սա­կայն մո­բի­լի­զաց­ված­նե­րի հիմ­նա­կան զանգ­վա­ծը ո´չ պատ­րաստ­վա­ծութ­յամբ եւ ո´չ­ էլ մո­տի­վաց­վա­ծութ­յամբ բա­նի պետք չեն: Արդ­յուն­քում, մին­չեւ ԱՄՆ-ում ընտ­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված ո­րո­շա­կիութ­յուն լի­նի, ո՞ւր կհաս­նեն ռու­սա­կան ու­ժե­րը, դրա­նից հե­տո հնա­րա­վոր կլի­նի՞ պա­տե­րազմ շա­րու­նա­կել, որ ա­մե­րիկ­յան նոր իշ­խա­նութ­յուն­ներն էլ ցան­կա­նան օգ­նել: Հար­ցե­րի պա­կաս չկա, եւ այն, որ Կիե­ւը սկսում է խո­սել բա­նակ­ցե­լուց, պա­տա­հա­կան չէ: Իսկ ե­թե դա հեր­թա­կան բլե­ֆը չէ, եւ Զե­լենս­կին ի­րոք գնա հաշ­տութ­յան պայ­մա­նագ­րի, ա­պա ար­դեն ան­կախ ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րի ել­քից, ա­րեւմտ­յան ողջ ուկ­րաի­նա­կան ռազ­մա­վա­րութ­յունն է փլուզ­վե­լու:

Եվ այս ի­րա­վի­ճա­կը նաեւ Էր­դո­ղա­նի հա­մար կա­րող է խթան դառ­նալ՝ Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը վերջ­նա­կա­նա­պես հստա­կեց­նե­լու հա­մար: Ա­ռա­վել եւս, որ ԱՄՆ-ում ան­գամ Քե­նե­դին է սկսել խո­սել , թե՝ ԱՄՆ-ում «հե­ղա­փո­խութ­յուն է լի­նե­լու»:

Ինչ վե­րա­բե­րում է «3+3»-ի վեր­ջին մաս­նի­կին՝ Վ­րաս­տա­նին, ա­պա այն, որ այս­տեղ Բի­ձի­նա Ի­վա­նիշ­վի­լու դեմ մա­հա­փորձ են կազ­մա­կեր­պում, եւ վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի գնա­հատ­մամբ՝ նույն ու­ժե­րի կող­մից, ո­րոնք կազ­մա­կեր­պել էին Թ­րամ­փի դեմ մա­հա­փոր­ձը, իր հեր­թին է հու­շում, որ Թ­բի­լի­սին շատ հե­ռուն է գնա­ցել ԱՄՆ-ից տա­րան­ջատ­վե­լու հար­ցում եւ ե­րե­ւի այս ան­գամ կմաս­նակ­ցի «3+3»-ի հա­վա­քին:

Ն­ման ի­րա­վի­ճա­կում հա­րավ­կով­կաս­յան կա­յու­նութ­յան հա­մար հիմ­նա­կան խնդիր է մնում հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­ման, ո­րը կար­ծես թե ար­դեն իսկ մտել է Մոսկ­վա­յի ա­ռաջ­նա­յին օ­րա­կարգ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ