16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Չի կարող Մինյոնը գա ու ինքնակամ որոշումներ ընդունի

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ օրեր առաջ Բաքվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի արած հայտարարությունները ոչ մի առանձնահատուկ դերակատարություն չունեն Հայաստանի կամ ԼՂՀ-ի հիմնախնդրի կարգավորման համար: Վերջիններիս համար նորություն է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արած այն հայտարարությունը, որ Ադրբեջանի ու ՀՀ-ի նախագահները պետք է անմիջական հանդիպում ունենան: Նա նշեց, որ ԵԱՀԿ-ի ներսում […]

Ինչպես պահել սահմանը /վիդեո, ֆոտո/

“Հիշում եմ, տարիներ առաջ, երբ եկանք մտանք այս տարածքը, ինչ նկարներ էին ադրբեջանական պաթոսով”,-Henaran.am-ի հետ զրույցում մայիսի 9-ին՝ Շուշիի կերպարվեստի թանգարանի բացմանն ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Հիմա տարիների հեռվից արվեստագետ պատգամավորի ցանկությունը մեկն է՝ սահմանում գտնվող բոլոր մարդաբնակ վայրերը այսպիսի թանգարան ունենան: Նաեւ արվեստն է պահում մարդկանց: Երգչուհին համոզված է, […]

Եթե Հայաստանը դավաճանի Ղարաբաղին

Մոսկվայաբնակ հայտնի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը Արցախյան պայքարում տեսել է հայ ժողովրդի երազանքը, այն, ինչն այսօր պակասում է հայերին: ՛՛ԼՂՀ-ում տեսա անկախության մոլուցք, անկախության արդյունքը տեսա այնտեղ, դա խորը հոգեբանական վիճակ է, ազգի հզորություն, ինչով ես չեմ կարող չհիանալ՛՛,-Քաղաքագետների միությունում հրավիրված քննարկման ժամանակ նկատեց Կուրղինյանը:  Նա նշեց, որ որքան էլ բանակցային գործընթացին փորձեն մասնակցել ՌԴ-ն, ԱՄՆ-ն, […]

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականներին

Մայիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանին եւ ֆրանսիացի սենատորներ Անրի դը Ռենկուրին եւ Բեռնար Սոժեին: Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը հյուրերին ծանոթացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության առջեւ դրված խնդիրներին: ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո […]

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

Մայիսի 27-ին Ղրղզստանի մայրաքաղաքում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում քննարկվեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականության համադրման սերտացման եւ այդ բնագավառում մեխանիզմների կատարելագործման հարցերը։ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան եւ հավանության արժանացրեցին արդի միջազգային հարցերի […]

Համանախագահներն ամփոփել են այցը տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը, Իգոր Պոպովը եւ Իեն Քելլին, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրշիկը մայիսի 23-24-ն ավարտել են այցը տարածաշրջան, որի ընթացքում շարունակել են աջակցել կողմերին` խաղաղ որոշում գտնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:  Մայիսի 23-ին Բաքվում նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, իսկ մայիսի 24-ին` Երեւանում ՀՀ նախագահ Սերժ […]

Ադրբեջան–Ռուսաստան հարաբերություններում կնճիռները ակնհայտ առկա են

”Ստատուս–քվոյի փոփոխություն ասվածից մենք չպետք է վախենանք, մենք պետք է շատ ուշադիր լինենք, որ ստատուս–քվոյի փոփոխությամբ շրջանառության մեջ չդրվի պրոադրբեջանական գաղափարներ”,–այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` խոսելով Արցախի հարցում ստատուս–քվոյի փոփոխության շուրջ Լավրովի արած հայտարարության մասին։  ”Նախ ինչ ասել է ստատուս քվոյի փոփոխություն Ղարաբաղի ընկալման մեջ։ Ադրբեջանական կողմը դրանում հասկանում է Արցախը […]

Մամեդյարովը բացահայտել է “Մադրիդյան սկզբունքների” էությունը

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը “Независимая газета”-ին տված հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է հայկական կողմի հետ լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Նրա խոսքով` կողմերը պետք է մաքսիմալ ջանքեր գործադրեն` դուրս գալու համար այն իրավիճակից, որում հայտնվել են: Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը բացահայտել է Մադրիդյան սկզբունքների էությունը, որոնց շուրջ ընթանում է բանակցային գործընթացը:  “Մեզ ֆիքսված […]

Արցախում կասկածի տակ են դնում ընթացող բանակցությունները. Հայկական ժամանակ

 ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը “Հայկական ժամանակ”-ի գլխավոր խմբագիր Ա. Հակոբյանի հարցազրույցում հայտարարել է, որ “ազատագրված տարածքների վերադարձ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց” տարբերակն ընդունելի չէ: Արայիկ Հարությունյանը նաեւ հայտնել է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկման ենթակա փաստաթուղթ չկա: Նա ընդհանրապես կասկածի տակ է դրել ընթացող բանակցությունները եւ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության […]

Արցախում շարունակվում են ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները /ֆոտո/

Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի եւ Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները: Դրանք համակարգում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը: ՈՒսումնարանի ստեղծման գաղափարը պատկանում է բարերար Լեւոն Հայրապետյանին, ով ծագումով արցախյան Վանք գյուղից է: Հենց նա էլ ստանձնել է ծրագրի ֆինանսավորումը: Ապագա ուսումնարանի սաները զինվորական կրթություն կստանան դպրոցահասակ տարիքից: Նման ուսումնարանների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի