Շուշիում վիրավորված լրագրողները մի քանիսն են, նրանցից մեկի վիճակը ծանր է
Շուշիում վիրավորված լրագրողները մի քանիսն են, հաղորդում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ «Նրանցից մեկի վիճակը ծանր է, Ստեփանակերտից ստացված նախնական տվյալներով՝ ռուս լրագրողին վիրահատում են», – գրել է Մովսիսյանը։