«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում». ՀՀ 3-րդ Նախագահի կյանքի ճանապարհը /տեսանյութ/
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի դիտարկմամբ՝ Իլհամ Ալիևն Ադրբեջանում ծանր ու բարդ ներքաղաքական ճգնաժամի մեջ է հայտնվել: Նրա դիրքերը թուլացել են և, քանի որ շատ արագ կորցնում է վարկանիշը, փորձում է համախմբել ժողովրդին իր շուրջը և ցույց տալ թե իբր ուժեղ առաջնորդ է: Պատճառն այնինչԱդրբեջանում տիրող համատարած կոռուպցիան է և աղքատությունը. մյուս կողմից էլ իրավիճակը բարդացրել է […]
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված: Այս մասին ֆեյսբուքի հանրագրում նշել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման»,-ասել է նա։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հանդիպել է խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ եւ, մեզ հասած տեղեկություններով, սկանդալային հայտարարություններ արել։ Ասել է, որ հավաստի տեղեկություններ կան, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դավաճանների խումբ է աշխատել, եւ այդ շրջանակն է հրահրել պատերազմը, եւ պատերազմի դաշտում էլ փորձել են պարտություն ապահովել։ Հիշեցրել է պատերազմի երրորդ օրը, մամուլի ասուլիսում իր […]
Նիկոլ Փաշինյանը, նրա թիմակիցները երեկվանից վտանգավոր խաղ են սկսել՝ երկրի ներսում դավաճաններ են փնտրում։ Երեկ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ առաջնագծում դավաճաններ են հայտնվել, որոնք կռվողներին ներշնչում են, թե «Նիկոլը հողերը ծախել ա, իզուր եք կռվում»։ Կինը շարունակեց՝ «դավաճաններն այս երկրում տեղ չունեն»։ Թերթի տեղեկությամբ՝ շուտով ռեպրեսիաների ալիք է գնալու՝ Փաշինյանը «սրբազան պատերազմ» եւ վհուկների որս […]
Այս օրերին ինֆորմացիոն պատերազմի մեջ են ներգրավված բազմաթիվ մասնագետներ‚ որոնք կազմակերպում և իրականացնում են ամենատարբեր աշխատանքներ։ Նրանցից շատերին հանրությունը չգիտի‚ քանի որ լուռ ու աննկատ իրենց գործն են անում։ Ի դեպ‚ նրանցից շատերը հրաժարվեցին հարցազրույց տալուց ու ներկայացնելուց իրենց աշխատանքը՝ նախընտրելով ստվերում մնալ։ Նշենք‚ որ վերջին երկու շաբաթների ընթացքում ֆեյսբուքացված Հայաստանի սոցիալական մեդիայում նկատվեց օգտատերերի […]
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ մարդասիրական նկատառումներով՝ զոհվածների մարմինները եւ գերիներին փոխանակելու համար: Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում […]
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է արցախա–ադրբեջանական պատերազմի ժամանակ արված հայտնի լուսանկարի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հորը` Արտակ Հովհաննիսյանին։ «Սիրելի՛ Արտակ, պատերազմական այս ծանր օրերին, ցավոք, բոլորիս ուշքն ու միտքը ռազմաճակատն է, դրա համար թույլ տուր որդուդ՝ Ալբերտի, կորստի համար վշտակցությունս ու ցավակցությունս հայտնել հեռակա: Ալբերտին հաջողվել է ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլև […]
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակը հայտնում է, որ հակառակորդի ԱԹՍՆ–երը խոցվել են երկու ժամվա ընթացքում։ Ժամը 19:30-ից 21:20-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ:
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրթիռակոծության արդյունքում ծանր վիրավորում է ստացել ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կոտենոկը։ «Լրագրողի կյանքի համար այժմ պայքարում են արցախցի բժիշկները»,–նշված է հաղորդագրության մեջ։
























