14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Հակառակորդը Տավուշի սահմանապահ գյուղերին շուրջ 150 միլիոն դրամի վնաս է հասցրել

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Տավուշի մարզին: Որոշումը պայմանավորված է հայ -ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններով: ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ Տավուշի սահմանամերձ համայքներին շուրջ 150 միլիոն դրամի վնաս է հասցվել, առաջարկվում է հրատապության կարգով 25 միլիոն դրամ հատկացնել Տավուշի մարզպետարանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս փուլում նախնական արագ գումար […]

Կռվեք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք՝ ով կհաղթի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունների հետևանքով զոհված ադրբեջանցի զինվորականների ընտանիքներին մեքենաներ և բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ կռվել «մեն-մենակ» և ասել, թե «այդ ժամանակ կտեսնենք, թե ով կհաղթի»: Այս մասին հայտնում է minval.az-ը: Ալիևը նշել է, թե ՀԱՊԿ-ի անդամ երկրներից սահմանային վերջին իրադարձությունների կապակցությամբ «Ղազախստանն […]

Գիշերը շփման գծում հարաբերական անդորր է եղել. ՊՆ խոսնակ

Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։  ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով»,-նշել է նա:

Գիշերը հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ. ՊՆ մամուլի խոսնակ

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում»,-գրել է նա: 

Բաքուն հաստատել է Ադրբեջանի զինված ուժերի երկու բարձրաստիճան սպայի զոհվելու մասին լուրերը

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանին մարտական   գործողությունների հետևանքով երկու բարձրաստիճան սպա է զոհվել: «Ցավոք, պետք է հայտարարեմ, որ գեներալ-մայոր Պոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը զոհվել են մարտերի հետևանքով», – ասել է Վելիևը ճեպազրույցում: Հիշեցնենք՝ ըստ Razm.info-ի, Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն է, իսկ Իլգար Միրզեևը նույն կորպուսի […]

Իրավիճակը սահմանին շարունակում է մնալ մտահոգիչ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավիճակը սահմանին շարունակում է մնալ մտահոգիչ։ Ճիշտ է ադրբեջանական ագրեսիան տարբեր միջոցներով ճնշվում է՝ հակառակորդը դիրքային, մարդկային և տեխնիկայի կորուստներ է կրում, սակայն գլխավոր խնդիրը շարունակվում է մնալ։ Իսկ գլխավոր սպառնալիքը լոկալ մարտերը լայնամասշտաբ գործողությունների վերածելու Ադրբեջանի վաղեմի մտադրությունն է, որը պետք է ամեն գնով կանխել»։

Առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան. ՊՆ խոսնակ

Երկու-երեք ժամ դադարից հետո առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում»,- գրել է նա։  

Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից

Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի դարձավ, որ այսօր 2 անգամ ադրբեջանական ԶՈՒ-ն Տավուշի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու փորձ […]

Եթե տեսնեմ, որ Ադրբեջանի վերնախավի հետ երկխոսությունը չի ստացվում, կարելի է ուղիղ խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ. Փաշինյան

Միանշանակ է, որ այն բովանդակությունը, որ մեր կառավարությունը 2018թ․ հետո դրել է Ղարաբաղի հարցի եւ ընդհանրապես տարածաշրջանային քաղաքականության հիմքում, հենված է խաղաղության բովանդակության վրա։ Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարծում եմ՝ դա տեսանելի է միջազգային հանրության համար, իսկ այն քաղաքականությունը, որ Ադրբեջանը վարում է շատ […]

Ադրբեջանի կողմից Ռոյս-Էնգելի խաղաղության նախաձեռնության մեժումը մեծացնում է տարածաշրջանային պատերազմի ռիսկը. The Washington Times

Հայկական կողմը լիովին աջակցում է Ռոյս-Էնգելի խաղաղության նախաձեռնությանը (ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական նախաձեռնություն) ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում կրակի լոկատորների տեղակայման հարցում, այսինքն ՝ հրադադարի պահպանման մեխանիզմների և միջազգային դիտորդների մասին: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Washington Times- ում: «Հենց Ադրբեջանը և միայն Ադրբեջանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի