Թեժ մարտեր արեւելքում, ներթափանցման փորձեր՝ հյուսիսում /տեսանյութ/
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր շուկա-Թաղավարդ բնագիծ) տեղի ունեցած և շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ-ի ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական <<դժոխք>> են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում՝ ոչնչացնելով թշնամական ահաբեկչական խմբավորումներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ ու զրահապատ ավտոշարասյուն: Նշված տեղեկատվությունը հակառակորդի քարոզչամեքենան, ինչպես միշտ, փորձել է հերքել:
Ղարաբաղյան հակամարտության գոտում առանց արդյունավետ վերահսկողական միջոցառումների մասին պայմանավորվածությունների դժվար է հասնել կայուն հրադադարի: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է News.am-ը: «Անդրկովկասին վրա հասած ողբերգությունը մեր ընդհանուր ցավն է: Մենք բոլորովին անտարբեր չենք այն փաստի հանդեպ, որ պատերազմական գործողություններ են ծավալվել Ռուսաստանին ավանդաբար բարեկամ երկու ժողովուրդների միջեւ մի […]
Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշել է, որ արկերից մի քանիսն ընկել է Իրանի տարածք:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են։ Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում։ Փառք մեր բանակին»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի։ Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 2-ին համապատասխանաբար տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանգամանալից […]
Արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն և նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները և դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վարձկանների և ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ […]
































