Արցախում ընթանում է ռուս-թուրքական պատերազմ /տեսանյութ/
Արցախի պատերազմը, որն արդեն ընթանում է մոտ 40 օր, բավական ծանր եւ դաժան է իր տեսակով։ Շատ է խոսվել այս պատերազմի առանձնահատկություններից, իսկ դրա էական հանգամանքներից մեկն այս պատերազմում Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունն է. ըստ փաստական տվյալների եւ բազմաթիվ փորձագետների համոզման, պատերազմի սանձազերծման «քավորը» հենց Թուրքիան է։ Բացի այն, որ Թուրքիան զենք եւ զինամթերք է մատակարարում […]
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արդեն միջազգային տարբեր կառույցների կողմից ապացուցված իրողությանը, որ Արցախի դեմ գործում են ահաբեկիչներ եւ ջիհադիստներ։ «Փաստ է այն, որ Արցախի դեմ կռվում են ահաբեկիչներ եւ ջիհադիստներ, նրանք կատարում են պատերազմական հանցագործություններ, նրանք պատրաստվում են իրենց ահաբեկչական գործողություններն իրականացնել այլ երկրներում»,- նշել էր Թաթոյանը։ Հիշեցնենք, որ […]
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Twitter-ի իր էջում գրել է․ «Մեր տարածաշրջանում մեզ հարկավոր է փոխզիջումների վրա հիմնված խաղաղություն։ Իր կողմից Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը»։
Մեր իշխանության օրոք մենք չենք բանակցել բացի փաթեթայինից որևէ այլ տարբերակ, այդ թվում՝ փուլային: Հայկական կողմը միշտ դեմ է եղել փուլային տարբերակին եւ անկյունաքարը եղել է Արցախի կարգավիճակը, իսկ թե ինչ եղավ այս ընթացքում, դրան պետք է պատասխանենք ոչ թե մենք, այլ հարգելի նոր իշխանությունները, որոնք ասում էին՝ ինչ ուզում ենք՝ կբանակցենք, կսկսենք մեր զրոյական […]
Politik.am-ը գրում է. «Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսն ամիսներ առաջ հոդված էր հրապարակել, որով առաջարկել էր արևմտյան երկրներին աջակցել Թուրքիային՝ Ռուսաստանի դեմ պայքարում։ Քաղաքական որոշ շրջանակներ կարծում են, որ նույն տրամաբանությամբ Սորոսը օգնում է Թուրքիային նաև Արցախում տեղի ունեցող զարգացումների մասով։ Օրերս քրդալեզու «ՌոժՆյուզ» լրատվականը հրապարակել է մի հոդված, ըստ որի […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմը դադարեցնելու մասին խոսելիս դարձյալ նախապայմաններ է նշել, չնայած միջազգային հանրության կոչերին` վերջ տալ ռազմական գործողություններն առանց որևէ նախապայմանի: Իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում Ալիևն իր նախապայմաններն է թելադրել, անգամ կոմպրոմիսային տարբերակով հարցի լուծմանն անդրադառնալիս, նշելով, թե փոխզիջման պարագայում առաջինը պետք է զիջման գնա Երևանը: Ադրբեջանի նախագահը, […]
































