06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Վագիֆ Խաչատրյանի ազատազրկման դատավճիռը

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին տրված 15 տարվա ազատազրկման դատավճիռը։ «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը համոզել նախագահ Ալիևի վարչակարգին անհապաղ ազատ արձակել իր իրավասության ներքո գտնվող բոլոր հայերին և զերծ մնալ որևէ օգնություն ցուցաբերելուց, որը կարող է խորացնել Արցախում […]

Արման Թաթոյանը, Գևորգ Փարսյանն ու Առուշ Առուշանյանը ԱՄՆ-ում են. ներկայացնելու են Ադրբեջանի հանցանքները

: Այս մասին հայտնում են Թաթոյան հիմնադրամից: Այցի ընթացքում տեղի կունենան հանդիպումներ Լոս Անջելոսի և Գլենդելի քաղաքային խորհուրդների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Տեր Հովնան Արք. Տերտերյանի, Հայ դատի հանձնախմբի, Լոս Անջելոսի հայ համայնքի հետ և այլն: Այցի նպատակն է ԱՄՆ հասարակական-քաղաքական շրջանակներին ադրբեջանական հանցանքների, այդ թվում` Հայաստան ներխուժումները, դրանց հետևանքով ՀՀ […]

Ադրբեջանը Barak MX տեսակի համակարգ է գնել Իսրայելից․ Globes

Ադրբեջանը 1,2 մլրդ դոլար արժողությամբ Barak MX տեսակի զենիթահրթիռային համակարգ է գնել Իսրայելից, հաղորդում է իսրայելական Globes պարբերականը։ Ընդգծելով, որ IAI (Israel Aerospace Industry) պետական ձեռնարկությունը չորս օր առաջ է հայտարարել 1,2 միլիարդ դոլար արժողությամբ ՀՕՊ համակարգ անանուն երկրին մատակարարելու մասին, Բաքուն նոր է հաստատում, որ Ադրբեջանն է պատվիրատուն։ Պարբերականը նշում է, որ Իսրայելը Բաքվում […]

ՀՀ-ն մերժում է ադրբեջանցիների վերադարձի իրավունքը. Ալիևը` Կաումային

Ադրբեջանն այժմ ներկայացրել է հստակ և թափանցիկ ծրագիր՝ կապված վերադարձի և համակեցության իրավունքի հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիը՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային հյուրընկալելիս։ Նա կրկին մեղադրանքն է հասցեագրել հայկական կողմին։ «Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը ներկայում ներկայացնում է վերադարձի և համակեցության իրավունքի վերաբերյալ հստակ և […]

Քա՞նի հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում և ի՞նչ է սպասվում նրանց․ Ալիևի հատուկ ներկայացուցչի պարզաբանումը

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը իտալական In Terris հրատարակությանը տված հարցազրույցում պատասխանել է լրագրողի հարցին, թե քանի հայ բնակիչ կա Ղարաբաղում և ինչպես է կազմակերպվելու նրանց հնարավոր վերադարձը։ Նախ, դեսպանը հիշեցրել է, որ ԼՂ-ում մնացած անձինք չեն դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար: «Նրանց մեծ մասը հայկական անձնագիր ունի, և առնվազն մեկ երրորդը […]

Թուրքական մամուլը՝ խաղաղության պայմանագրի մասին

Իրանի մայրաքաղաք Թեհրանում Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի հանդիպմանը մասնակցած արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ընդգծել է, որ Թուրքիան կողմ է տարածաշրջանային խնդիրները երկխոսության միջոցով լուծելու՝ Կովկասում մշտական խաղաղություն ապահովելու համար։ Ֆիդանն ասել է. «Տարածաշրջանային խաղաղության և կայունության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համապարփակ խաղաղության համաձայնագրով»: Այս մասին գրում է թուրքական «Սաբահ» […]

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Պաշտոնական Բաքուն դատապարտել և մերժել է Փաշինյանի մեղադրանքները օկուպացված Արցախի Հանրապետության քաղաքացիների էթնիկ զտումների վերաբերյալ։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հայ բնակիչների բռնի տեղահանման մեղադրանքները հակասում են ՄԱԿ-ի ներկայացուցիչների զեկույցներին և հայտարարություններին, պաշտոնական Բաքուն խստորեն դատապարտում և մերժում է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի […]

ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել կազմակերպել եռակողմ հանդիպում

«Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ ապահովելու Մոսկվայի հարթակը հետագա երկխոսության համար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ։ Մեր այս պատրաստակամությունն անփոփոխ է։ Երբ մենք պայմանավորվենք նման միջոցառման ժամկետների մասին, մենք դրա մասին ժամանակին կհայտարարենք»,- ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

Ալիեւը Սերժ Սարգսյանի օրոք չէր համարձակվի պատերազմի գնալ. Տարասով. News.am

2018 թվականի մայիսին Հայաստանում նոր քաղաքական ուժի իշխանության գալու պահից ակնհայտ դարձավ, որ Ղարաբաղը հանձնվելու է, բայց մենք չէինք ենթադրում, որ դա տեղի կունենա այնպես, ինչպես տեղի ունեցավ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։ Նրա խոսքով` ՀՀ վարչապետ Փաշինյանը շատ հակասական, անհասկանալի հայտարարություններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի