ՀՀ իշխանությունները Ղարաբաղյան բանակցություններում փորձելու են ժամանակ շահել․ Լուկիանով

«ՌԴ կարծիքը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ պայմանավորված է մի քանի հանգամանքով»,- այս մասին 168.am զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով հունվարի 16-ին Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքներին։ Հիշեցնենք, որ հանդիպմանը հաջորդած ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված էր, որ կողմերն ավելի քան 4 ժամ տևած հանդիպման ընթացքում անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի, […]