29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

«Ունենք 8000 զոհ, 1000-ից ավելի անհետ կորած, 300-400 գերիներ, էսքանից հետո այս իշխանության մնալը արժեք ունի՞». գորիսեցին՝ ՀՀ իշխանություններին /տեսանյութ/

«Մենք ունենք 8000 զոհ, 1000-ից ավելի անհետ կորած, 300-400 գերիներ, էսքանից հետո այս իշխանության մնալը արժեք ունի՞: Օր առաջ սրանք պիտի հրաժարական տան, դատ ու դատաստան պիտի լինի»։  Գորիսեցիննշում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և նրան պետք է ձերբակալել իր իսկ կաբինետում: Հիշեցնենք, սյունեցիները փակել են միջպետական ճանապարհը, քանի որ դեմ են դիրքերն ու բնակավայրերը […]

Սյունեցիները փակել են միջպետական ճանապարհը, քանի որ դեմ են դիրքերն ու բնակավայրերը թշնամուն հանձնելու ՀՀ կառավարության որոշմանը /տեսանյութ/

Գորիսում կրկին բողոքի ակցիա է. սյունեցիները փակել են միջպետական ճանապարհը, քանի որ դեմ են դիրքերն ու բնակավայրերը թշնամուն հանձնելու ՀՀ կառավարության որոշմանը:

Փաշինյանը և Պապիկյանը սուտ են ասում, իրենց ոչինչ չեն վերահսկում․ Սյունիքի նախկին մարզպետ․ Հրապարակ

Երեկ, ճիշտ այն պահին, երբ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստի ժամանակ վստահեցնում էր, թե «ՀՀ սահմանները, բնականաբար, ամուր են եւ մեր ԶՈւ-ի կողմից վերահսկելի», թշնամին հերթական ոտնձգությունն էր իրականացնում Հայաստանի պետական սահմանի նկատմամբ։ Նրանք մտել էին Կապան ու կապանցիներից պահանջում էին իրենց զիջել օդանավակայանին հարակից որոշ տարածքներ եւ մեզ համար շահեկան մի շարք […]

Գյուղը թշնամուն հաձնելու որոշում կայացրած Նիկոլ Փաշինյանը գյուղի բնակչությանը թողել է բախտի քմահաճույքին․ Շուռնուխի գյուղապետը տեսաուղերձ է հղել /տեսանյութ/

Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղի գյուղապետ Հակոբ Արշակյանը տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով կամավորներին առավոտյան ժամը 10:00-ին զենքով ներկայանալ Շուռնուխ՝ գյուղը ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար: Գյուղապետը նշում է, որ Հայաստանի ՊՆ-ն այսօր ամբողջ զորքն ու զինտեխնիկան հեռացրել է գյուղի շրջակա դիրքերից և իրենք մնացել են ինքնապաշտպանության հույսին: Փաստացի, գյուղը թշնամուն հաձնելու որոշում կայացրած Նիկոլ Փաշինյանը […]

Զինվորականությանը հրամայվել է մինչև ուրբաթ օրը՝ ժամը 17։00-ը, նահանջել Կապանի եւ հարակից բնակավայրերի անվտանգությունն ապահովող դիրքերից․ Կապանի քաղաքապետ․ Փաստինֆո

«Զինվորականությանը հրամայվել է մինչև ուրբաթ օրը՝ ժամը 17։00-ը, նահանջել Կապանի եւ հարակից բնակավայրերի անվտանգությունն ապահովող դիրքերից: «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը: Հրամանն իջեցվել է ՀՀ Պաշտպանության նախարարությունից: «Սա մեր իշխանությունների կողմից վարվող բանակցությունների ձախողման արդյունք է: Բազմաթիվ անգամ եմ խոսել իշխանությունների հետ, անգամ մամուլով բարձրաձայնել եմ սրա մասին, քանի […]

Փաշինյանը բավարարեց Ալիևի ևս մեկ պահանջ. վաղը մինչ 17.00 Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն

Փաշինյանը բավարարեց Ալիևի ևս մեկ պահանջ. վաղը մինչ 17.00 Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն։ Լուրը հաստատել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը: «Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքները, որոնք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահագնվել է, որ վաղը մինչև 17.00-ն պետք է լքենք, հետ […]

Հրատապ․ Կապանում բողոքի ակցիայի ժամանակ կրակոցներ հնչեցին /տեսանյութ/

Կապանում բողոքի ակցիայի ժամանակ կրակոցի ձայներ լսվեցին: ԹԱՐՄԱՑՈւՄ. Mediaport-ի տեղեկություններով՝ կրակոցներն արձակել է մայրուղին փակած ազատամարտիներից մեկը՝ հորդորելով թույլ տալ շտապօգնության մեքենային շարունակել ընթացքը։ Հիշեցնենք, սյունեցիները փակել են Կապան-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով, որպեսզի պետությունը քայլեր ձեռնարկի սահմանների անվտանգության հարցով: Նշենք, որ Սյունիքի մի շարք դիրքերում թշնամու դիմաց կանգնած են գյուղացիներից կազմված կամավորական ջոկատներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի