29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Սյունիքը նոր մարզպետ ունի

Սյունիքի փոխմարչզպետի պաշտոնից ազատված Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության որոշումը տեղադրված է գործադիրի պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»,- ասված է որոշման […]

Սյունիքի մարզի Արավուս համայնքից 37 հա տրվել է Ադրբեջանին. Իմ քայլի պատգամավոր

 «Իրականում Արավուսից 37 հա հողատարածք՝ համայնքային պահուստային ֆոնդից տրվել է ադրբեջանցիներին։ Ինն հեկտար հողատարածք սեփականաշնորհված է, ՀՀ քաղաքացիներն ունեն այդ սեփականության վկայականները, սակայն զրկվել են իրենց հողատարածքները օգտագործելու իրավունքից։ Խոսքը վարելահողերի մասին է, ինչը մարդկանց ապրուստի միջոցն է»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Փաշինյանը հրահանգել է վարչական ռեսուրսը կենտրոնացնել և մարզերից քաղաքացիներ բերել՝ այսօր ժամը 16:30-ին իրեն աջակցող հանրահավաք անելու համար. Mediaport

Ինչպես հաղորդում է Mediaport Telegram-ալիքը, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է վարչական ռեսուրսը կենտրոնացնել և մարզերից քաղաքացիներ բերել՝ այսօր ժամը 16:30-ին իրեն աջակցող հանրահավաք անելու համար։ Մայրաքաղաքում և մարզերում ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով անցկացված քաղաքացիական անհնազանդության հարյուրավոր ակցիաներից հետո Նիկոլ Փաշինյանը հրահանգել է պետական գերատեսչությունների աշխատակիցներին, մարզպետներին, որպեսզի այսօր ժամը 16:30-ին Հանրապետության հրապարակում, ի աջակցություն իրեն, հանրահավաք […]

Բալահովիտ համայնքը միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի համայնքապետարանը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև. «Բալահովիտի համայնքի ղեկավար Կամո Գրիգորյանը և համայնքի ավագանին պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Պարտված իշխանությունը բարոյական իրավունք չունի ղեկավարելու երկիրը»։ Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետի հրաժարականի պահանջին էին միացել նաև Ապարան, Թումանյան և Նորաշեն համայնքները։  

Հակառակորդին զիջեցինք Արավուսի պահուստային ֆոնդի հողերը, ներառյալ անչափ կարևոր բարձունքներ, քանի որ միայնակ էին մնացել ադրբեջանցի զինվորականների և նրանց համար նախընտրելի GPS-ի առջև

Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրել է. «Սյունիքի մարզի Արավուս գյուղի հատվածում թշնամին հասավ իր նպատակին. գյուղապետի գլխավորությամբ մեր կամավորները նահանջեցին ևս 800 մետր՝ հակառակորդին զիջելով գյուղի պահուստային ֆոնդի հողերը, ներառյալ անչափ կարևոր բարձունքներ, քանի որ միայնակ էին մնացել ադրբեջանցի զինվորականների և նրանց համար նախընտրելի GPS-ի առջև։ Իսկ ոմանք ամեն ինչի գնով կառչել են […]

Հետ չգնաք, անօդաչու սարքերով վառելու ենք. Ադրբեջանցիները սպառնացել են հայ գյուղացիներն ու պարտադրել Սյունիքում 800 մետր նահանջել. Փաստինֆո

Սյունիքի մարզի Արավուս գյուղի տարածքից հայկական կողմը պարտադրված է եղել 800 մետր նահանջել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Արավուսի գյուղապետը։ Ադրբեջանցի զինվորականները GPS համակարգով սահմանները գծելիս Սյունիքի Արավուս գյուղից պահանջել են 800 մետր նահանջել: Գյուղապետ Արգամ Հովսեփյանը փորձել է բանակցել ադրբեջանցիների հետ և լուծել խնդիրը, սակայն վերջինիս սպառնացել են՝ հետ չգնաք, անօդաչու սարքերով վառելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի