Շիրակի մարզի մի շարք համայնքներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ մասնակցելու երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, որը տեղի է ունենում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում՝ հուշակոթողի մոտ: Ուշագրավ էր, որ արարողակարգը այսօր չէր վարում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը, նրան փոխարինում էր մեկ այլ հոգևորական, ինչը ստիպեց մեզ՝ պարզել, թե ինչու է բացակայում Սրբազանը։ «Հրապարակը» կապվեց Շիրակի թեմի առաջնորդի հետ: -Սրբազան, մեզ […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Գյումրի և մասնակցում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ՝ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողությանը: Սա Փաշինյանի վարչապետ դառնալուց ի վեր թերևս առաջին մարզային այցն էր՝ առանց լայվերի ու տեսախցիկների: Ի տարբերություն նախորդ այցերի, այս անգամ Գյումրիում անվտանգության խիստ միջոցառումներ էին ձեռնարկվել, փակել էին քաղաքի կենտրոնական մի շարք […]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է) և Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզում, Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, Լոռու մարզի Տաշիրի […]
Մայրաքաղաք Երեւանում մեկնարկած բողոքի ակցիաները օրեցօր լայն թափ են ստանում՝ տարածվելով Հայաստանի մարզեր՝ քաղաքներ եւ գյուղեր։ Հասարակությունը չի կարողանում շրջանցել տեղի ունեցած ողբերգությունը, հաշտվել այս ստորացված, կողոպտված ու անապագա իրավիճակի հետ։ Այս պարտության ու համազգային ողբերգության, պատերազմական քաոսի ու անկազմակերպ նահանջի, անտերության ու անորոշության, վտանգված Հայաստանի ու բզկտված Արցախի միակ հեղինակն ու թիվ մեկ պատասխանատուն Նիկոլն […]
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Սյունիքի, Գեղարքունիքի մարզի տարբեր սահմանամերձ համայնքներից պարբերաբար ահազանգում են ադրբեջանցիների տարաբնույթ սադրանքների մասին։ Ակնհայտ է, որ նոր իրողություններով պայմանավորված, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մի շարք համայնքներ ինքնաբերաբար սահմանամերձ համայնքի կարգավիճակ են ստացել, որոշ հատվածներում խնդիրներ են առաջացել մեր ենթակառուցվածքների անվտանգ շահագործման հետ։ Զինված ուժերի՝ սահմանային պահպանություն/պաշտպանություն իրականացնելուն […]
Մարդու իրավունքների ոլորտի փորձագետ, Աղետի գոտու 1994-96թթ. թալանն ուսումնասիրող փաստահավաք խմբի ներկայացուցիչ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:






























