29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

«Կենսական անհրաժեշտություն ենք համարում Սյունիքի մարզում ռուսական նոր ռազմաբազայի տեղակայումը»․ Էդմոն Մարուքյան

 «Ռազմաբազան կդառնա մի կողմից՝ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ, արագ և շարժուն գործունեության հենարան, մյուս կողմից՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխավոր, որը մտնում է ՀԱՊԿ միասնական անվտանգային գոտու մեջ, ինչպես նաև սահման հանդիսանում ԵԱՏՄ և Իրանի Իսլամական Հանրապետության միջև, որի հետ գործում է ազատ առևտրի գոտու կազմավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնության ռեժիմ»,-նշված է հայտարարությունում:

ԱԱԾ հեռախոսահամարները՝ գերի ընկնելու դեպքում զանգահարել այս հեռախոսահամարներով

Գորիս-Կապան ավտոճանապարհը հսկող ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բոլոր վարորդներին տրամադրում են այսպիսի հեռախոսահամարներ, հորդորում են թշանամու նշանառության տակ գտնվող 4 կմ-անոց հատվածը անցնելիս արագ քշել և ընդհանրապես չկանգնել, իսկ գերի ընկնելու դեպքում զանգահարել այս հեռախոսահամարներով։

Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ունեցել է գաղտնի հավելվա՞ծ, որի մասին հանրությանը չի տեղեկացվել

Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն, Պաշտպանության նախարարություն։ Հանրության համար անհասկանալի պատճառներով, Գորիս-Կապան ճանապարհի մի մեծ հատված անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։   Դրա պատճառը ոչ պատերազմական գործողություններն էին՝ հայկական զորքերի նահանջի տեսքով, ոչ էլ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։   Սյունիքի մարզի մի հատվածը սահմանակից է, այսպես կոչված, նախկին Ղուբաթլուի և Զանգելանի շրջաններին, որոնք […]

Թշնամու հետ գործարքի գնացած հանցագործ, որ վրեժ է լուծում սահմանը պահող տղերքից․ Հրապարակ

Թշնամին մտել է Սյունիք եւ մետր առ մետր նվաճելով՝ առանց զենք ու զորքի, առանց կռվի ու իրավական հիմքի, առաջ է գալիս։ Եվ այս իշխանությունը փոխանակ այդ հարցերը լուծելու, ձերբակալում ու մեղադրանքներ է առաջադրում այն մարդկանց, ովքեր փորձում են պաշտպանել իրենց տունը՝ բանակցելով, համոզելով, ուժ ցուցադրելով։ Այն մարդկանց, որոնք փորձում են իրականացնել պետական իշխանության գործառույթները եւ […]

Մեղրիի համայնքապետը ահազանգում է՝ այս կերպ շարունավելու դեպքում կարող ենք արժանանալ Հադրութի ճակատագրին․

Նռնաձոր գյուղի տարածքում մեկ վիճելի հատված կա, ադրբեջանցիները նստել են անմիջապես սահմանագծին, ինչը խախտում է, քանի որ դա չեզոք գոտի է։ Դա տեղի է ունեցել ղեկավարության մեղքով, մեր տղաներն այնտեղ կանգնած էին, բայց  նոյեմբերի 9-ին, հրամանով հետ են քաշվել եւ չեզոք գոտին վերածվել է ադրբեջանական հենակետի, դրա բացատրությունը թող հրաման տվողները տան։ Այս մասին «24news»-ի […]

Սիսիանում Փաշինյանին «փրկիչ» ասած կինը «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Համբարձումյանի հորաքույրն է

Սիսիանում բեմադրված շոուն բացահայտվում է։ Mediaport-ի տեղեկություններով՝ Սիսիանում «Բարով ես եկել Սյունիքի մարզ, պրն. Փաշինյան ջան։ Ժողովրդի՛ փրկիչ» խոսքերով դիմավորած կինը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի hորաքույրն է։ «Մենք իմանում ենք՝ որը որից հետո է։ Մենք քո կողքին ենք»,-հավելել էր պատգամավորի hորաքույրը։

Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ այլևս երկրում իշխանություն չունի․ Հրապարակ

Սյունիքի մարզում երեկվա խայտառակ ընդունելությունից հետո, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ այլևս երկրում իշխանություն չունի և հարկավոր է հնարավորինս շուտ գնալ արտահերթ ընտրությունների։ Ընդդիմությունն այսօրվանից ավելի է կոշտացնում պայքարը՝ զանգվածային գործադուլներ, դասադուլներ, հանրահավաքներ, նստացույցեր։ Եթե իրավիճակը շատ շիկանա, չի բացառվում, որ առաջիկա օրերին Փաշինյանը հրաժարական տա՝ հայտարարելով արտահերթի գնալու մասին։ Ըստ գործող […]

Եթե ազգովի ենք գերի այս իշխանության ձեռքին, ո՞ւմ զանգահարենք։ Սահմանամերձ բնակավայրերը՝ գոյության վտանգի առաջ․ Փաստ

Նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի բնակչությանը մտահոգող հիմնական հարցերից մեկն էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդիրն է։ Այսօր մենք ականատես ենք կայծակնային արագությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացման գործընթացին, ինչը տարակուսանքի տեղիք է տալիս, քանի որ, ընդհանուր առմամբ, երկրների միջև սահմանազատումը բավականին երկար է տևում՝ նույնիսկ տարիներ։ Այդ նպատակի […]

Ոստիկանությունը չի կատարել ցուցարարների դիմադրությունը ջարդելու Փաշինյանի հրահանգը․ Հրապարակ

Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում բեմադրված էժանագին շոուների՝ գրկախառնությունների ու շնորհակալությունների ռեժիսորն «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Համբարձումյանն է եղել՝ Սիսիանի ԲՀԿ-ական երջանկահիշատակ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան։ Նա մի քանի օր ակտիվ աշխատանք է տարել մարզում՝ համապատասխան մարդկանց գտնելու եւ Փաշինյանին աստվածացնելու ուղղությամբ։ Փոխարենը ոստիկանությունը չի կատարել ցուցարարների դիմադրությունը ջարդելու Փաշինյանի հրահանգը, ինչի պատճառով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի