21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Փաշինյանը բավարարեց Ալիևի ևս մեկ պահանջ. վաղը մինչ 17.00 Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն

Փաշինյանը բավարարեց Ալիևի ևս մեկ պահանջ. վաղը մինչ 17.00 Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն։ Լուրը հաստատել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը: «Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքները, որոնք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահագնվել է, որ վաղը մինչև 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով», – Aysor.am-ի հետ զրույցում հայտարարել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Հիշեցնենք, որ Mediaport-ն ավելի վաղ գրել էր, որ թշնամին կրակ է արձակել Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ և ժամանակ է տվել հայկական կողմին պաշպանական դիրքերը թողնելու համար։ Ի հեճուկս ՀՀ իշխանությունների անհեթեթ հերքումների, լուրը ճիշտ էր։ Փաստորեն, Փաշինյանը թշնամու հերթական պահանջը բավարարեց՝ Հայաստանի ժողովրդի անվտանգության հաշվին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ