28 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Օրգով գյուղում փակցվում են թմրամիջոցների վաճառքի հայտարարություններ, գիշերը վանք են գալիս անհասկանալի սեռի կիսամերկ անձինք

Օրգով գյուղը ոտքի է կանգնել: Այն գտնվում է գիտական տարածքի և Պարիս Հերունու աստղադիտակի հարևվանությամբ, որտեղ սեպտեմբերի 10-12 -ը կայանալու է էլեկտրոնային երաժշտության այսպես ասած «Փառատոն»: Գյուղի բնակիչները արդեն իրենց վրա են զգացել կազմակերպվող միջոցառման հետևանքները՝ տարածվում է այլասեռվածություն, գյուղում փակցվում են թմրամիջոցների վաճառքի հայտարարություններ, գիշերը վանք են գալիս անհասկանալի սեռի կիսամերկ անձինք: Օրգով գյուղի […]

Գնել Սանոսյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գնել Սանոսյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1․ Գնել Սանոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 16-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ: Հուլիսի 16-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ։ Հուլիսի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:   Շրջանների զգալի մասում այսօր ցերեկը, հուլիսի 16-ին, 18-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում […]

Վարդենիս համայնքի հարակից բնակավայրերի սահմանը այսօր հատել են ազերիները

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի հարակից բնակավայրերի սահմանը այսօր հատել են ազերիները՝ անզեն, առանց կրակոցի։ Երկու բնակավայրերի ուղղությամբ են եղել ոտնձգություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թագուհի Թովմասյանը: «Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ո՞ր հատվածներում էր առաջնագիծը կահավորվել, ո՞ր հատվածներում էիք խրամատներ փորել և վերջապես ինչպե՞ս կարողացան առանց կրակոցի մեր սահմաններից ներս անցնել թշնամիները […]

Շիրակի մարզից գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները /Տեսանյութ/

Շիրակի մարզից գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները: Այս մասին «Արմենպրեսի» հետ ունեցած զրույցում հաստատեցել են հարազատները՝ փաստելով, որ փակ է ինչպես Երևան Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները: «Մեր պահանջը միայն մեկն է՝ մեր հարազատների վերադարձը, այլ պահանջ մենք չունենք»,- նշել է հարազատներից մեկը՝ հորդորելով հարցը չքաղաքականացնել։ Զինծառայողները գերեվարվել […]

Նիկոլ Փաշինյանն իր քավորին Տավուշի մարզպետ նշանակեց

 Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն իր քավորին՝ Հայկ Ղալումյանին Տավուշի մարզպետ նշանակեց: Հայկ Ղալումյանը 2019 թվականի սեպտեմբերի 14-ից մինչ օրս Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Այն բանից հետո երբ Իջևանի ընտրված քաղաքապետ Վարդան Ղալումյանին քրեական գործերի սպառնալիքների տակ հեռացրեցին պաշտոնից, քաղաքապետ նշանակվեց հենց Փաշինյանի քավորը, որը շուրջ 2 տարի պաշտոնավարեց առաց ընտրություն անցկացնելու: Քավոր Ղալումյանի […]

Ոստիկանության Սիսիանի բաժնի պետի տեղակալը և մի քանի ծառայող կալանավորվել են. ԱԱԾ /Տեսանյութ/

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության, կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով  կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ բացահայտել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ […]

Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին․ իրանական աղբյուրներ

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին: Ըստ աղբյուրների՝ ավելի վաղ այս ռազմական տեխնիկան օգտագործվել է Սիրիայում, իսկ այժմ այն զորավարժությունների պատրվակով տեղափոխվել է Հայաստանի հետ սահման: Իրանական լրատվամիջոցները կարծում են, որ այս տեղափոխման նպատակը Հայաստանի Սյունիքի մարզի գրավումն է, փոխանցում է armday.am-ը։ «Բազմաթիվ վերլուծությունների համաձայն՝ Անկարան և Բաքուն մտադիր են հարձակվել […]

Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի 9 աշխատակից է ձերբակալվել, որոնցից 8-ը՝ կին

50.000 դրամ կաշառք ստանալու պահին ԱԱԾ-ն ձերբակալել է Գյումրիի զբաղվածության կենտրոնի տնօրենին և 8 աշխատակիցներին: «Դարի հանցագործությունը» բացահայտած ԱԱԾ-ն թեմայի վերաբերյալ պատրաստել և հրապարակել է 5 րոպե տևողությամբ ռեպորտաժ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության, կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի և Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի