28 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

86-ամյա ծերունին ցրտահարվել է տնակում

Մեծամոր քաղաքի տնակային թաղամասի 86-ամյա բնակիչ Ռաչիկ Հարությունյանը ձմեռն անցկացրել է ցուրտ տնակում՝ հատակին դրված ներքնակին պառկած: Նրա ոտքերն ու ձեռքերը ցրտահարվել են, ինչը դժվարացնում է նրա տեղաշարժը: Մեծամորի համայնքապետարանը վերջերս է տեղեկացել, որ իր համայնքում նման կարգավիճակով մարդ է ապրում, սակայն, իմանալուց հետո էլ միայնակ թոշակառուի կյանքում ոչինչ չի փոխվել. շարունակում է ապրել ցուրտ […]

Զարմանում եմ, թե մենք ինչի չենք դեռ խելագարվել, դիակներ տեղափոխած վարորդի նման

Տիկին Անահիտը իր տունը կորցրել է, բայց Շուռնուխում միշտ կարելի է հանդիպել։ Աչքերին նայել չի լինում, անզորությունից գետինն ես մտնում։ Երբ մեզ ասում են, որ ագրեսիվ եք, պետք է պատկերացնել, որ օրական այսպիսի քանի արտասվող աչքեր ենք տեսնում։ Հազարավոր անտուն մնացած ընտանիքներ կան Գորիսում` իրենց հոգսերով, չչորացող աչքերով։ Հանրակացարանում ապրող տիկին Մագդայից եմ մեկ էլ […]

Խոստանում եմ, որ մոտ ապագայում Արմենը մամուլի ասուլիս կհրավիրի, կհերքի իր տարածած կեղծ տեղեկատվությունը․ Գորիսի քաղաքապետը՝ իշխանական պատգամավորին

Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությանը, թե որևէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել։ Առուշանյանի գրառումը՝ ստորև․ «Ես, իհարկե, չեմ իջնի Արմենի շրիշակից /պլենդուս/ ցածր մակարդակին և չեմ մեկնաբանի նրա խոսքերը, բայց քանի որ նրա տարածած ապատեղեկատվությունը հանրության լայն շրջանակներում քննարկաման […]

Հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում

Մարտի 11-ի ցերեկը, 12-ին հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ի ցերեկը լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով։ Մարտի […]

Կասկածները գնալով խորանում են․ Փաստ

Իր պաշտոնավարման երեք տարվա ընթացքում Փաշինյանի իշխանությունը միայն երկու խնդիր է գերազանց կատարում, այն էլ վերաբերում է ստելուն ու կատարվածի մեղքը ուրիշի վրա բարդելուն և ուրիշներին մեղադրելու պատճառներ գտնելուն։ Պատերազմից հետո էլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց և ծայրահեղ իրավիճակի համար պատասխանատվությունից խուսափելու համար հայտարարեց, թե լրատվամիջոցները երկրում «ինֆորմացիոն տեռորի» են դիմում, ապատեղեկատվությունը շատացել է։ […]

Հեղափոխական իշխանությունը Ամուլսարի հարցն էլ «ջրեց»․ Ժողովուրդ

օրաթերթը տարբեր շրջանակներից տեղեկություններ է ստանում այն մասին, որ Ամուլսարում առաջիկայում հանքի շահագործման թույլտվությունը վերջնականապես կհաստատվի: Ավելին, ըստ տեղեկությունների, նույնիսկ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքի աշխատա­կիցներին այս ժամանակահատվածում «Գեոպրոմայնինգ» ընկերությունը բանավոր խոստանում է, որ առաջիկայում Ամուլսարը շահագործվելու է, և ազատված­ները կարող են այնտեղ տեղավորվել աշխատանքի: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանից օրաթերթը փորձեց պարզել, […]

Ինչ է իրականում տեղի ունենում Տավուշում․ Իրավունք

Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում շարունակում է իրա­վիճակը լարված մնալ: Թեպետ Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե Տավուշի գյուղերում ռուս խաղաղապահները և ադրբեջանցիները սահմանի երկայն­քով չափագրումներ են անում, բայց, միևնույնն է, սա չի փարատում տավուշցիների մտահոգությունը: Խնդիրն այն է, որ Տավուշի մարզ­պետ Հայկ Չոբանյանն ասել է, թե Հա­յաստանի սահմանը ինչպես նախկի­նում, այնպես էլ հիմա Զինված ուժերի […]

Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի. ՀՀ ՄԻՊ

 ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։ «Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և […]

Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների ծնողերը վաղ առավոտից փակել են մարզպետարանի մուտքը

Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների ծնողերը վաղ առավոտից փակել են մարզպետարանի մուտքը։ Աշխատակիցները չեն կարողացել ներս մտնել: Մինչ այս պահը մարզպետարանի աշխատանքը դադարեցված է։ Նրանք պահանջում են արագ վերադարձնել իրենց զավակներին, ասում են՝ արդեն հոգնել են իշխանությունների սուտ խոստումներից:

«ԼՂ հակամարտությունն ավարտված է. հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Բաքուն, Անկարան և Թեհրանը մտադիր են համատեղ ջանքերով զարգացնել տարածաշրջանային տրանսպորտային նախագծերը, ինչից Երևանը նույնպես կարող է օգուտ քաղել, հայտնում է Minval.az–ը: «Ինչպես արդեն ասացի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի փառահեղ հաղթանակով: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անցյալում է: Հիմա մենք մտածում ենք ապագայի մասին: Մենք սկսել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված