28 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Կրակոցներ Էջմիածնում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին՝ Ժամը 23։30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Ս. Մանուկյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկի դիմաց Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հովհաննես Գրիգորյանի կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է նույն քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Արման Պետրոսյանի կայանված Opel մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո Հ. Գրիգորյանն ու նրա ուղեւոր՝ Էջմիածին քաղաքի բնակիչ, 32-ամյա Ալբերտ Քոչարյանը իջել են […]

Տեղաց առաջին ձյունը /Տեսանյութ/

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հանրապետության լեռնային առանձին շրջաններում տեղաց առաջին ձյունը։ Գավառ 11․11․2022 […]

Թշնամին դեռեւս Ջերմուկի մատույցներում է

Նոյեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելիս Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հայտնել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Ջերմուկի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորները շարունակում են մնալ իրենց գրաված դիրքերում։ «Գլխավոր շտաբի պետն ասում է, որ գնացել են, ամեն դեպքում մենք տեսնում ենք իրենց (ադրբեջանցիներին) որոշակի տեսանելի տարածքում, որն անզեն աչքով հնարավոր է տեսնել»,- շեշտել […]

Թշնամու դիվերսիա՞… Որո՞նք են Պեմզաշենի ողբերգության հավանական վարկածները . Հրապարակ

Տեղեկությունների համաձայն, տեսարանը սարսափեցրել է իրավապահներին, ավելին` տեղի ունեցածը շատ նման է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությանը։ Երեխաների ու մոր մարմինները տուկի թելով կապկպված են եղել, իսկ մայրը` կախված։ Զոհերին կտրող գործիքով մորթել են։ Կայքի տեղեկություններով, գյուղի ելումուտի մասում տեսախցիկներ կան, գյուղի տարածքում եւս, ուստի անհնար կլիներ, որ անծանոթ կամ օտար մարդկանց մուտքը ֆիքսված չլիներ, նույնիսկ […]

Գյումրիից շատ են զանգում մարդիկ, որ ուտելու բան ընդհանրապես չունեն

Գյումրիից շատ են զանգում մարդիկ, որ ուտելու բան ընդհանրապես չունեն: Բոլորին անձամբ ճանաչում եմ, եթե համոզված չեմ լինում, գնում եմ Գյումրի, էդ մարդկանց տուն կամ դոմիկ: Եղել է, որ գնացել եմ, առանց զգուշացնելու իհարկե, ու տեսել, որ իսկապես ոչ մի բան չունեն ուտելու, 3 փոքրիկ երեխա տանը: Բոլոր դարակները դատարկ են, սառնարանն էլ հետը: Մի […]

Ադրբեջանի ԶՈւ-ն ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում, ապա սկսում հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը գրել է. «Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ:  Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ  հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում […]

Պաշտոն՝ Հովիկ Աբրահամյանի զարմուհուն. Հրապարակ

Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը հոկտեմբերի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Կարինե Պողոսյանին 2022 թվականի հոկտեմբերի 7-ից նշանակել Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանի օգնականի պաշտոնում»։ Խոսքը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանի մասին է։ Փաստորեն, իշխանությունները մի կողմից ձեւական քրեական գործընթաց են իրականացնում Հովիկ Աբրահամյանի ընտանիքի նկատմամբ, մյուս կողմից պաշտոնների նշանակում նրա մտերիմներին […]

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 112. Ժողովուրդ

Օրերս Ալավերդի խոշորացված համայնքում նորընտիր ավագանու անդրանիկ նիստն էր գումարվել, որի ժամանակ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն համայնքապետ ընտրվեց։ Ընտրության արդյունքներից ու հետընտրական «Ապրելու երկիր»-ՀԱԿ կոալիցիայից դժգոհ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամներն ավագանու առաջին նիստը բոյկոտել ու չէին ներկայացել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա յուրայինները մեկ անգամ չէ, որ խոսել, քննադատել ու դատափետել են խորհրդարանական […]

Վերեւվների դեղին քարտը՝ Արփի Դավոյանին. Հրապարակ

Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից եւ Լոռվա համայնքներում կրած խայտառակ պարտությունից հետո ԱԺ ՔՊ խմբակցությունում Արփի Դավոյանն այլեւս չունի նախկին հեղինակությունը, որ ձեռք էր բերել նաեւ վարչապետի աչքն ու ականջը լինելու շնորհիվ: Նրան հենց վերեւներից է ասվել, որ այլեւս մեծ-մեծ չբրդի, քանի որ անգամ հայրենի մարզում չունի հեղինակություն, չնայած ընտրություններից առաջ վստահեցրել էր, որ Ալավերդիում եւ […]

ՔՊ-ական գյուղապետը զոհերի հիշատակին բյուջեից 1,7 միլիոնանոց խաչքար է պատվիրել, բայց իր անունն է փորագրել վրան. Yerevan.Today

Մասիսի համայնքային փնջի ՔՊ-ական գյուղապետերից մեկը 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի համար բյուջեից շուրջ 1,7 միլիոն փող է դուրս գրել, իսկ հետո խաչքարին իր անունն է փորագրել՝ համոզելու բնակիչներին, թե իբր գյուղի կենտրոնում իր անունից է հիշատակի խաչքար կանգնեցրել։ Խոսքը երևանամերձ Գեղանիստի վարչական շրջանի նախկին ղեկավար Վաչիկ Ադիլխանյանի մասին է, նա համայնքի միջոցներով, բայց իր անունից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի