22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վերեւվների դեղին քարտը՝ Արփի Դավոյանին. Հրապարակ

Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից եւ Լոռվա համայնքներում կրած խայտառակ պարտությունից հետո ԱԺ ՔՊ խմբակցությունում Արփի Դավոյանն այլեւս չունի նախկին հեղինակությունը, որ ձեռք էր բերել նաեւ վարչապետի աչքն ու ականջը լինելու շնորհիվ: Նրան հենց վերեւներից է ասվել, որ այլեւս մեծ-մեծ չբրդի, քանի որ անգամ հայրենի մարզում չունի հեղինակություն, չնայած ընտրություններից առաջ վստահեցրել էր, որ Ալավերդիում եւ Տաշիրում ՔՊ-ի համար աննախադեպ ցուցանիշ են ապահովելու: Երկու համայնքում էլ ՔՊ թեկնածուները պարտվել են, հաղթել են միայն Լոռի Բերդում, որը Դավոյանի հետ կապ չունի` Սուրեն Պապիկյանի հայրենի գյուղն է, եւ Գյուլագարակում էլ հաղթել են ուժերից մեկին տեռորով պայքարից դուրս մղելու արդյունքում։

Լոռվա համայնքներում Դավոյանը, ով բազմաթիվ հարցեր է լուծում, ակտիվ մասնակցել է նախընտրական քարոզարշավին, հոգացել իրեն եւ իրեն ուղեկցող ՔՊ-ականներին հանդիսավորությամբ դիմավորելու հարցը՝ փորձելով ցույց տալ, թե ինքը եւ ՔՊ-ն մարզում մեծ հեղինակություն են վայելում։ Մեզ ասացին, որ սրանով էր նաեւ պայմանավորված, որ վերեւների ուղղորդմամբ պատժեցին Դավոյանին եւ նրա փոխարեն Արուսյակ Ջուլհակյանին ընտրեցին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ