23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին․ իրանական աղբյուրներ

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին: Ըստ աղբյուրների՝ ավելի վաղ այս ռազմական տեխնիկան օգտագործվել է Սիրիայում, իսկ այժմ այն զորավարժությունների պատրվակով տեղափոխվել է Հայաստանի հետ սահման:

Իրանական լրատվամիջոցները կարծում են, որ այս տեղափոխման նպատակը Հայաստանի Սյունիքի մարզի գրավումն է, փոխանցում է armday.am-ը։

«Բազմաթիվ վերլուծությունների համաձայն՝ Անկարան և Բաքուն մտադիր են հարձակվել Սյունիքի մարզի վրա (սահմանակից է Իրանին) և կտրել սահմանը երկու երկրների միջև: Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանի միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է: Լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ է, որ իրանցի զինվորականներն անհապաղ տեղակայվեն հայ-նախիջևանյան սահմանի երկայնքով», նշում են իրանական լրատվամիջոցները:

Նշվում է նաեւ, որ ղարաբաղյան պատերազմն սկսվել է 2020 թվականին՝ ԱՄՆ ընտրությունների նախօրեին: Ի զարմանս Իրանի` հաջորդ պատերազմը կարող է համընկնել Իրանի ընտրությունների հետ: Այնուամենայնիվ, դա հնարավոր է նաև առաջիկա շաբաթների ընթացքում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ