06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանն իր քավորին Տավուշի մարզպետ նշանակեց

 Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն իր քավորին՝ Հայկ Ղալումյանին Տավուշի մարզպետ նշանակեց: Հայկ Ղալումյանը 2019 թվականի սեպտեմբերի 14-ից մինչ օրս Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Այն բանից հետո երբ Իջևանի ընտրված քաղաքապետ Վարդան Ղալումյանին քրեական գործերի սպառնալիքների տակ հեռացրեցին պաշտոնից, քաղաքապետ նշանակվեց հենց Փաշինյանի քավորը, որը շուրջ 2 տարի պաշտոնավարեց առաց ընտրություն անցկացնելու: Քավոր Ղալումյանի եղբայրն էլ «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանն է Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր եղած տարիներին միշտ քննադատում էր խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու փաստը: Վարչապետ դառնալուց հետո նա պաշտոնյա դարձրեց իր աներձագին, եղբորորդուն, քավորին, քավորի եղբորը, իր թերթի աշխատակիցներին, մանկության ընկերոջը, կնոջ ընկերուհիներին և այսպես շարունակ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ